HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարձակում Նախախորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա

Նախախորհրդարանը տեղեկացնում է, որ այսօր դեպի Արցախ կատարած ավտոերթն ուղեկցվել է միջադեպով: Բերձոր չհասած, ըստ տարածված մամլո հաղորդագրության, ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է Նոյյան Տապան-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ (7)

շմավոն
Ռեժիմ փոխելը եդ ձեվով հիմա չլնող գործ ա, զուր տեղը կծեծվեք կամ ավելի գեշ բաներ կանեն: Դրա ձեվը քոչին ու պարտիան լավ գիտեն
Պիքըլ
նորից Հայերը զիրա՞ր են ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու...
Հ.Շ.
«Պատկերացնենք մի պահ, որ ծեծվծներից մեկի եղբայրը, եբոր տղան կամ հարազատը այս պահին հսկում է Ղարաբաղի սահմանը...» --- շատ լաւ, Ալեքս --- իսկ թէ որ պատկերացնես թէ, նոյնպէս, ծեծողներից շատերի ել եղբայրը, եղբօր տղան կամ հարազատը նոյն պահին հսկում է Արցախի սահմանը... --- սակայն այո, միշտ աւելի հեշտ է ամէն բան տեսնել միայն սեւ կամ բացառապէս սպիտակ... --- Աստուած օգնէ մեզի :
ԱԼԵՔՍ
Սա վերջն է...Պատկերացնենք մի պահ, որ ծեծվծներից մեկի եղբայրը, եբոր տղան կամ հարազատը այս պահին հսկում է Ղարաբաղի սահմանը....
ՀԱՅՈՒՀԻ
հայոց փառապանծ ոստիկաններ ուժներդ Ժիրայրի երեխաների վրա է պատում, դե էն ռուս անասուն վիժվածքին պատժեիք ուռոդներ, այ ցեղասպաններ, ես կանիծեմ ձեզ, զգուշացեք հայ մոր, հայ կնոջ անեծքից, ես արդար մարդ եմ, էդ պատճառով իմ անեծքը ինձ հետ չի գալիս, այնպես կանիծեմ ձեզ, որ ամբողջ ձեր կարճ կյանքի ընթացքում կմռմռաք ցավից, արդեն ձեզանից ոմանք մռմռում են, ոչ մեկդ անպատիժ չի մնա, յոթը պորտով, լավ հիշեք ու ձեռներդ հեռու մեր ազգի լավագույն զավակներից
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Արցախը կարծես իրենց սեփական կալվածքը լինի. ԱՄԲՈՂՋ հայ ազգն է ազատագրել այն ու Արցախը Հայաստա՛նի մի մաս է. Հայաստա՛նի զինվորներն են այսօր պաշտպանում Արցախը ու դու՛ք էլ ՀՀ անձնագրերով եք այստեղ ու այնտեղ գնում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լիսկաները՝ հանքատերեր ու պաշտոնների նստած, իսկ իսկակա՛ն ազատամարտիկները՝ բանտերում, ծեծված կամ չքավոր: Այդ «անհայտ» ծեծողներն այնքան աթոռապաշտ ու անխելք են,որ չեն հասկանում,որ այսպիսի հանցագործ հարձակումներով շատ ավե՛լի են համակրանք ստեղծում «Նախախորհրդարանի» հանդեպ ու ժողովրդականացնում այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter