HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախախորհրդարանի ավտոերթը լուսաբանող լրագրողն այժմ հիվանդանոցում է

Տեղեկացրել էինք, որ Արցախի ճանապարհին՝ Բերձորի մոտակայքում, երեկ ԼՂՀ ոստիկանի համազգեստով մի խումբ անձինք մահակներով հարձակվել են նախախորհրդարանի ավտոշարասյան վրա: Ծեծի են ենթարկվել երթի մասնակիցները, որոնց թվում եղել է նաև «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի լրագրող Անուշավան Շահնազարյանը:

Լրագրողը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ երթի մասնակիցների ավտոմեքենաները կանգնեցրել են ոստիկանները: Սկզբում հավաքել են լրագրողների և երթի մասնակիցների տեսախցիկներն ու տեսանկարահանող այլ սարքերը, այնուհետև ուժ կիրառել:

«Ես երթին մասնակցել եմ որպես լրագրող, ոստիկաններին տեղեկացրել եմ, որ լրագրող եմ, բայց դա չանցավ: Նրանք հարձակվեցին նաև իմ վրա: Կոտրել են գլուխս, ուղեղի ցնցում եմ ստացել: Գորիսի հիվանդանոցում 5-6 կար են տվել»,-պատմում է Անուշավանը:

Լրագրողի խոսքերով՝ երեկ վերադարձել է Երևան, սակայն ինքնազգացողությունը վատացել է և այժմ պառկած է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Անուշավան Շահնազարյանն ասաց, որ միջադեպից հետո, երեկ Գորիսում Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչներից են իրեն մոտեցել, հարցեր են տվել, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել նրանց ամբողջական պատասխանել:

Նշենք, որ մեզ հետ զրույցում, Անուշավանը մի քանի անգամ ասաց, որ գլուխը ցավից «պայթում» է և չի կարողանում կենտրոնանալ:

Լուսանկարը՝ «Հիմնադիր խորհրդարանի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Պիքըլ
նորից Հայերը զիրա՞ր ենծ ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter