HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել հունվարի 31-ին Քաշաթաղի շրջանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 31-ին Արցախի իշխանությունները խուլիգանական հարձակումներ են կազմակերպել Ստեփանակերտից և Երևանից Քաշաթաղի շրջան գնացող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, համակիրների և լրագրողների նկատմամբ: Նախ քաղաքացիական անձանց կողմից ծեծվել են Ստեփանակերտից Բերձոր գնացող խմբերը, ջարդվել են նրանց ավտոմեքենաները, ապա ոստիկանության ուժերի օգտագործմամբ հարձակում է կատարվել Երևանից եկող քաղաքացիների նկատմամբ:

Այս գործողությունների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Արցախի իշխանությունների, նախևառաջ՝ նախագահ Բակո Սահակյանի վրա: Արցախի իշխանություններն ավելի քան տաս օր շարունակ դեմոնիզացրել են երթը՝ երթի և դրա նպատակների մասին տարածելով ապատեղեկատվություն: Օգտագործելով հանրային միջոցները՝ իշխանությունները բացահայտ թշնամանք են տարածել «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ, իսկ նրանց անդամներին, որոնց մեծ մասը Արցախի ազատագրման գործում անուրանալի ավանդ ունեն,  Արցախի հասարակության տարբեր հատվածների մոտ ներկայացրել որպես դավաճաններ:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է Արցախի Հանրապետության 24-ամյա պատմության մեջ այս աննախադեպ խայտառակությունը, միջադեպին մասնակցած ոստիկաններին և քաղաքացիական անձանց համարում է Արցախում առկա քաղաքական համակարգի զոհեր և պատանդներ, և հորդորում հասարակությանը նրանց նկատմաբ թշնամանք չտարածել:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը նաև հավաստիացնում է, որ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտից հետո կուսակցությունը հետամուտ է լինելու այս միջադեպի գործով  վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելուն»:

Մեկնաբանություններ (1)

Պիքըլ
նորից Հայերը զիրա՞ր ենծ ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter