HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը

Հայտարարություն

«Հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության՝ դեպի ԼՂՀ ուղեւորվող ավտոշարասյունը կանգնեցվել է Բերձորում (Լաչին), դաժան ծեծի են ենթարկել մարդկանց, ջարդել նրանց մեքենաները։ Ոմանց մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցներ։

Խաղաղ ցուցարարների, ընդդիմադիր քաղաքացիների հետ բռնության լեզվով խոսելու դատապարտելի այս դեպքը հերթականն է՝ անցյալ տարեվերջին Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրիկ Սարգսյանի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի, Կոնգրեսի Հրազդանի տարածաշրջանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ կիրառված բռնությունների շարքում։ Այս շղթան ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում խայտառակ ձախողումներ կրող վարչախումբն իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանը ահաբեկելու ցնորական գաղափարի մեջ։ Ցավալի է, որ Բերձորում տեղի ունեցած բռնություններն իրականացվել են ԼՂՀ ոստիկանության կողմից։

Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է խաղաղ ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնարարքը։ Այդ փաստը, ամեն ինչից զատ, նաեւ միջազգային ասպարեզում խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԼՂՀ ժողովրդավարական վարկանիշի վրա»։

Հայ ազգային կոնգրես

Մեկնաբանություններ (5)

Հայկ
ԼՂՀ ոստիկանության կողմից կատարվածը դավաճանություն է հայ ազգի հանդեպ:
Аракел
Էս էլ հենց պետք էր ալիևին, այսուհետ աշխարհը կփոխի իր մոտուցումները։ Իսկ սրանք ել կրեմլի ծառան լինելով դեռ Գյումրու ցասումը կուլ չէի տվել, բա նեղություն պատճառեցին իրենց ցարին ու հաճոյանալու համար պիտի հայի արյուն թափեին, մի խոսքով ԵՏՄ մտնելով հայ ազգը մի լավ բան այդպես էլ չտեսավ։
Պիքըլ
նորից Հայերը զիրա՞ր են ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու...
Պիքըլ
նորից Հայերը զիրա՞ր են ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու......
Պիքըլյան
նորից Հայերը զիրա՞ր են ծեծում --- լաւ նշան է --- երեւի բաւարար թուրք չկայ ծեծելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter