HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առևտրականներից փաստաթղթավորում չեն պահանջի մինչև հուլիսի 1-ը. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին

Այսօր Ազգային ժողովը 75 կողմ, 1 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Դրանով  նախատեսվում է ապրանքների գնման փաստաթղթավորման պահանջը երկարաձգել մինչ այս տարվա հուլիսի 1-ը: Օրինագծին ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունները:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ քվեարկելը բացատրեց այն հանգամանքով, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ, և եթե իրենք կողմ քվերակեն, ապա օրենքը կմնա նույն տեսքով: Նա նաև նշեց, որ առաջիկայում իրենք կներկայացնեն իրենց օրինագիծը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ  ասաց, որ իրենց ձեռնպահ քվեարկելը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իրենք հանդես կգան միասնական, միատեղված օրինագծով՝ հաշվի առնելով վարչապետի հետ ունեցած պայմանավորվածությունը: Սրա մասին նշեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ավելացնելով, որ իրենք ևս ձեռնպահ են քվեարկելու:

Ձեռնպահ քվեարկեց նաև ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, որի ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք պատասխանատվություն չեն ուզում կրել կառավարության, իշխանությունների անսկզբունքայնության համար:

Իսկ ԱԺ «Հանրապետական» և ՀՅԴ խմբակցությունները կողմ քվեարկեցին օրինագծին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք, մտահոգություն ունենալով, որ նախագիծը կարող է մնալ ավելի վատ տարբերակով, կողմ են քվեարկում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ «Հանրապետականը» կողմ է քվեարկելու, և դրանով նրանք կփրկեն «ձեռնպահ» քվեարկողներին: Վերջիններս էլ, ըստ նրա, քննարկման  հնարավորություն կունենան, և մինչև հուլիսի 1-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter