HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում ձերբակալվածի հոր խոսքերով՝ որդին երեք դիվերսիա է հետ մղել

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 1993 թ-ին ծնված Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանն այսօր երեկոյան ձերբակալվել է՝ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային բողոք-ցույցերի ժամանակ ոստիկանների հետ ընդհարմանը մասնակցելու համար:  «Հետք»-ը զրուցեց ձերբակալվածի հոր՝ Մարտիրոս Ալեքսանյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ ժամը 16:30-ի սահմաններում Մարալիկ քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներն եկել են իրենց տուն եւ բանավոր հայտնել, որ Մնացականը հրավիրվում է Մարալիկի ոստիկանություն՝ բաժնի պետի տեղակալի մոտ:

«Ծանուցագիր մեզ չեն տվել,-հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց Մնացական Ալեքսանյանը,-Մարալիկի բաժանմունքում մնացել ենք 15 րոպե, հետո տղայիս տարան Գյումրու ոստիկանության «Մուշ» -ի բաժանմունք: Մի կես ժամ էլ էնտեղ ենք մնացել, հետո տղայիս դուրս բերեցին ու ինքը մենակ հասցրեց ասել. «Պապա, չգիտեմ ուր են տանում»: Հետո ժամը 19-ի սահմաններում Շիրակի մարզի դատախազի տեղակալ Պողոսյանը ինձ զանգեց, տեղեկացրեց, որ տղաս կալանավորված է, գտնվում է Ախուրյանի Ձերբակալվածների պահման վայրում»:

Ալեքսանյանների միակ արու զավակն է Մնացականը: Տղան երկու տարի առաջ է զորացրվել, ծառայել է ԼՂՀ-ում, ունի բազմաթիվ պարգեւներ, երեք դիվերսիա է հետ մղել, ծառայել է Արտակ Բուդաղյանի ղեկավարած զորամասում: Ընտանիքի հայրը ազատամարտի տարիներին կռվել է Արցախում, նախկինում աշխատել է ոստիկանական համակարգում: 22 տարի առաջ ազատվել է աշխատանքից:  

 «Ինձ անհիմն են ազատել աշխատանքից, առանց հիմքի»,-հայտնեց Մարտիրոս Ալեքսանյանը:

Հայր եւ որդի Ալեքսանյանները ընտանիքի ապրուստ հոգում են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելով: Զրույցի ժամանակ Մարտիրոս Ալեքսանյանը տեղեկացրեց, որ փետրվար ամսին պատրաստվում էին մեկնել ՌԴ, որտեղից վերադարձել էին 2014թ-ի նոյեմբերին:

«Հիմա փաստաբանի հարցն ենք ուզում լուծել, որ գնանք Ախուրյանի ՁՊՎ: Ոստիկանությունն ինչ որ մեկին առաջարկել է, բայց մենք ուզում ենք մեր փաստաբանն ունենալ»,-փոխանցեց Մարտիրոս Ալեքսանյանը:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսպես ուղղակի արդեն չի՛ կարելի: Եթե առաջնորդվում են ՀՀ օրենքով, ապա անպիջապես պիտի գնան և ձերբակալեն Պերմյակովին. սա՛ էլ է ասում ՀՀ օրենքը: Այլապես ազատ պիտի արձակեն այս տղային:
Անամոթ, ապերախտներ են
Ում տանձին է թե ով ինչ է արել ժամանակին: Ժիրայր Սեֆիլյանը Շուշի է ազատագրել, ընտանիքի առջեւ դաժանորեն ծեծեցին: Տարեց ազատամարտիկներին օրը ցերեկով սրիկայաբար տրորեցին: Մարդու լեզվով սրանց հետ խոսելը անիմաստ է արդեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter