HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախորդ տարի աճել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման դեպքերը

2014թ. Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ և ՄԻԱՎ վարակի թվի աճ: Եթե 2013-ին ՁԻԱՀ-ով վարակվելու դեպքերը եղել են 142-ը, որից 4-ը` երեխաներ, ապա նախորդ տարի` 2014-ին, գրանցվել է ՁԻԱՀ-ի 180 դեպք, որից 7-ը` 0-14 տարեկան երեխաներ են:

Եթե 2013թ. գրանցվել էր ՄԻԱՎ վարակի 236 դեպք, որից 5-ը երեխաներ են եղել, ապա 2014թ-ին այդ թիվը հասել է 350-ի, որից 6-ը` 0-14 տարեկաններ:

2014թ-ին գրանցվել է նաև սիֆիլիս հիվանդության 1 դեպք:

Աճել է նաև առաջնակի ախտորոշված բրուցելյոզով վարակվելու դեպքերը: 2014թ-ին գրանցվել է 381 դեպք, որից 37-ը` 0-14 տարեկաններ: 2013թ-ին այդ թիվն ավելի փոքր է եղել, ընդհանուրը` 219 դեպք, որից 25-ը 0-14 տարեկաններ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter