HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծում են Տավուշի գյուղերը․ մարդիկ թաքստոցներում են(լրացված)

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այսօր ժամը 17։30-ից կրակոցները չեն դադարում։ Գյուղացիները «Հետքին» հայտնեցին, որ մինչ 20։00-ն ադրբեջանցիները կրակել են փոքր տրամաչափի զենքերով, իսկ 20։00-ից մինչ այս պահը հակառակորդը խփում է խոշոր տրամաչափի զենքերով։

Այս պահին Ներքին կարմիրաղբյուրցիները թաքստոցներում են, սպասում են մինչ կրակոցները կդադարեն։ 

Քիչ առաջ հեռախոսազրույցի ընթացքում Ներքին Կարմիրաղբյուր գյուղի համայնքապետ Մանվել Կամենդատյանը ասաց, որ կրակոցները դադարել են:  Գյուղին հասցրված վնասի մասին հարցին համայնքապետը չպատասխանեց, նշելով՝ թե դեռ հայտնի չէ:  

Լրացում (6 Փետրվար, 2015 | 00:35)

«Հայկական ժամանակը» գրում է, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում զոհվել է բնակիչներից մեկը:  60-ամյա տղամարդուն գնդակը դիպել է իր տան բակում, հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter