HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղտնազերծվել է Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում:

Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:

Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.:

Մայր Աթոռի մամուլի խոսնակը ICIJ-ին տրված պարզաբանման մեջ նշել է, որ այդ հաշվեհամարը բացվել է ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով:

«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը Կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, և Վեհափառ Հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը:  

Այս գաղտնազերծումը հիմնված է բանկի Ժնևի բաժանմունքում 2007թ. աշխատող համակարգչային մասնագետի գողացած փաստաթղթերի վրա: Փաստաթղթերը պարունակել են 100 հազար հաճախորդի տվյալներ տարբեր երկրներից:

Հայաստանի հետ առնչվող այլ անձի հաշվեհամարին եղած ամենամեծ գումարը հասել է 5.8 մլն դոլարի: 

Մեկնաբանություններ (33)

Kach Hovanessian
And this man is a Christian? Does he have a Bentley like Archbishop Kjoyan? These men make me sick. I'm ashamed there Armenian.
iravaban
փաստորեն մենք ոչ միայն գողական ևմաֆիայի չգրված օրենքներով շարժվող իշխանավորներ ունենք, այլ նաև հոգևոր առաջնորդներ, կեցցե մեր գարեգին Բ․ մեծատառով Բ-ն
ԱՐՄԵՆԱԿ
ԷԴ ԷԼ ՁԵՐ կաթողիկոսը/իմը չի,ես աթեիստ եմ/
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Թերևս ամենակարևո՛ր հարցը, որ հայ (առաքելական) եկեղեցին այդպես էլ չի՛ պատասխանում, հետևյալն է՝ իսկ որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին:
Sam
Ախր երբ պիտի այս տգետ բլոգեր-մասան հասկանա, որ կան ոչ հարկատու կազմակերպություններ, այսպես ասված նոն-պրոֆիտներ, որոնք հարկային դաշտից ազատ են, քանի որ եկամուտ չունեն, կոպիտ ասած բան չեն վաճառում իրենց լույսի ու գազի փողը հոգալու համար: ԱՄՆ-ում, օրինակ կառավարությունը խրախուսում է բարեգործության համար օգտագործված գումարները, ըստ այդ չափի կրճատելով տարեվերջյան հարկերը, ուստի մարդիկ առիթն օգտագործելով օգնում են Եկեղեցիներին , որբերին, տնանկներին, եւ այլն: 2-3 հատ դասագիրք կարդալով լավ հոդվածագիր ախր չես կարող լինել, սիրելի՛ս: Մի քիչ պատյանիցդ դուրս արի ու ուսումնասիրի զարգացված երկրներին, այլապես մեր երկիրը քո նմանների ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ու ԲԱՄԲԱՍԿՈՏՈՒԹՅԱՆ պատճառով դարձել է 3-րդ սորտի երկիր: Հերիք է Եկեղեցին քննադատեք. Եկեղեցին միակ ճանապարհն է Աստծուն հասնելու համար, եւ Սատանան ամեն ջանք պիտի գործադրի քեզ դրանից շեղելու համար: Իսկ Ֆեյսբուքահայերին մտածելու մի բան ասեմ՝ լավ չէր լինի ձեր այս ժամանակն օգտագործեիք ձեր իսկ երազանքներին հասնելու համար:
Raffi kevorkian
Noroutyoun che....ir darperagin mech...
Բագրատ
այդ ամենն ինժձ համար զարմանալի չէ, մի միլիոն է։ Ինձ համար զարմանալի է մեր հասաէակութթյան զարմանքը։ Սքեմավորների մասին այլ բաներ որ լսեմ չեմ զարմանա։
[email protected]
Հիմի է՞լ լռենք, մարդիկ ի՞նչ կասեն, Երբ մեր տեղ քարինք, ապառժք խոսեն, Չե՞ն ասիլ, որ Հայք արժանի էին Այդ ըստրկական անարգ վիճակին: Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը լավ գիտենք, Մինչև ե՞րբ լռենք:
W. Wallace
Максим, давайте граждане Армении (пишется с заглавной даже для неграждан) сами будут разбираться со своими проблемами...
W. Wallace
Նիքօլա՛, վիրավորանքները և ամոթանքները ընդհանրապես անտեղի են քաղաքակիրթ երկխոսության մեջ և պարզապես ցույց են տալիս դրանց ապավինողի և նրա դիրքորոշման թուլությունը: Տվյալ հրապարակումը մի շարք հարցեր է արդարացիորեն առաջացրել մարդկանց մոտ: Եթե անձը բնակվում և աշխատում է Հայաստանում, ինչու է հաշիվ բացում շվեյցարական բանկում: Եկեղեցին կամ կաթողիկոսն արդյո՞ք առևտրային գործունեություն են իրականացնում կամ իրավունք ունեն իրականացնելու, պիտի հետպանդեն շահույթ ստանալու նպատակ: Նախանձի մասին կարելի կլիներ խոսել, եթե սովորական բիզնեսմենի մասին խոսք գնար, ով գումարներ աշխատած լիներ... Ոչ, հարգելիս, միանգամայն ոչ...եկեղեցին բիսնես չէ և եկեղեցականը բիզնեսմեն չէ... Ինչպես կարելի է աչք փակել բացահայտված փաստի, դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների խայտառակ հակասությունների վրա: Օրինակ, երբ ասում են որ նախորդ կաթողիկոսից է անցել, արդյո՞ք կաթողիկոսներն իրենց գույքը կտակում են իրենց իրավահաջորդներին... արդյո՞ք կարող է կաթողիկոսն իր անվամբ ձևակերպել եկեղեցու գույքը: Մի խոսքով փնոցքի փոխարեն պետք է վերլուծել փաստերը...
arto
Nicolai Romashuk Hairabedian - ին: Ոչ մեկը նրա դրամը չի պատրաստվում խլել, սակայն խիստ տարակուսելի են՝ 1.Ում եւ ինչի համար է կուտակել? 2. Ինչպես եւ ինչ աղբյուրներից է կուտակել? 3. Արդյոք կուտակելու հոգսով մտահոգված անձը կարող է ազգի համար որակյալ հոգեւոր հովիվ լինել? Երբ մահացավ բռնակալ ու անաստված Ստալինը, պարզվեց որ բան չուներ կուտակած - մի քանի ռուբլուց ու խրոմե սապոգներից բացի ....
Максим
Вы граждане армении перестаньте носить всякую херню про людей про ваших политиков лучше думайте как стоять друг за друго как берегите вашу страну от врагов . Прежде чем поддерживает действия ваших политиках , чтобы они видели что народ стоит за ними станешь сильнее потому что народ всегда готов поддерживать а вы всегда изделие и продолжайте делать все наоборот
Nicolai Romashuk Hairabedian
Ես գտնում եմ թէ, շատ մը Հայեր, ծայրահեղ նախանցոտ են և անսահման հետամնաց: Նախ և առաջ, քրիստոնյա հայը պէտք է որ լավ սերտէ հետեվյալ տողերը: 1.«ուրիշին ունեցածին վրա աչք մի տնկեր»: 2.«Ոչ մէկուն գործը չէ ով ինչքան դրամատէր է»: 3.«Վեհափառը նույն իրավունքները կը վայելէ ինչպէս որ աշխարհականը, Վեհափառին մասնագիտությունը, Աստուածաբանություն է»: 4.«Շատ ամօթ է, անընդհատ ուրիշ մարդկանց անձնական գործերով զբաղվիլը, ո՞վ ու՞մ հետ է գնում, ո՞վ ի՞նչքան փող ունի ևայլն»: 5.«Այնքան կարեվոր գործեր ունինք ընելու, բոլոր գործերը մի կողմ դրած, պորտաբուծությամբ էք զբաղված, ամօթ ձեզի»: Նիքօլա Րօմաշուք Հայրապետեան
Ani
Իսկ այլ հայի անունը չի նշվում? Չեք կարծում?, որ մեր ազգի մեծահարուստներն պետք է դեմքով ճանաչել՝ մեկ առ մեկ...
W. Wallace
ցավոք սրտի ոչ մի նորություն չէր, բոլորս էլ գիտենք նման հաշիվների առկայության մասին, բայց ժամանակն է արդեն խոսալ դրանց մասին... իսկ ո՞վ է Հայաստանի հետ առնչվող այլ անձը ում մասին նշված է վերջում: Եկեղեցու համար եթե լիներ, թսղ եկեղեցու անունով հաշիվ լիներ.... հերիք է մարդկանց հիմարի տեղ դնեն....
arto
Հայ եկեղեցու համար ամոթալի ու չնչին կերեւի, իսկ տվյալ անձի համար՝ խիստ անպատշաճ, բայց ոչ զարմանալի: Մասամբ կճոյան օգնած ըլլալու է զայն հայթայթելու:
W. Wallace
«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար»: ԻՍԿ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, ՈՐ ԱՅԴ ՀԱՇԻՎԸ 2000թ-ին է նոր բացվել:
W. Wallace
պատկերացնում եք կաթոլիկ եկեղեցու միջոցները Հռոմի պապը իր անձնական հաշվի վրա պահի....
Դանիել Իոաննիսյան
Մեկը ըլներ, մեր անունով էլ օֆշորում մի-քանի միլիոնանոց հաշիվ բացեր:))
Garik
Եթե բարեգործության կամ որևէ լավ բանի համար է, ապա ինչու՞ եկեղեցու անունով չէ: Ահավոր բան է, լինելով եկեեղեցու կաթողիկոս, եկեղեցին ու եկեղեցու հաշիվները թողած սեփական հաշիվները ուռճացնելով է զբաղված, ասա էս աշխարհից ի՞նչ ես տանելու: Անամոթաբար էլ լրատվական բաժնից ասում են, թե բարեգործականի համար է, եթե բաեգործականի համար լիներ եկեղեցու անունով կլիներ: Արդարություն քարոզող եկեղեցականները զբաղված են ուրիշ բաներ ծածկելով: Էլ ինչու՞ ենք բողոքում իշխանությունների թալանից, երբ սեփական օրինակով արդարության քարոզիչն է դա ցույց տալիս: Սա խայտառակություն է:
Varujan
Gangsters hiding behind the cross.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ցնցող չէ՞: Հայ առաքելական «հայրենասեր» եկեղեցին: Հայկական ասացվածք՝ «սար ու ձոր, տերտերի փոր»:
Лав Мард
Об Армянах и об Армении думают и заботятся только 2-е: Гагик Царукян и Ральф Ирикян! Всем остальным глубоко на всех нас наплевать! Люди, хватит сидеть безработными и сложа руки! Нам всем пора предпринять серьёзные меры! Пришла пора избавиться от нескольких шакалов, все мы должны объедениться и оставить страхи позади! Именно страх! Потому, что все мы боимся идти на митинги и выступить против нынешней власти! Хватит грызть и убивать друг друга и садиться в тюрьмы. Сделайте доброе дело для Армянского Народа!
Pierre
Sorry... but a person with bad intention would hardly put the bank account under his name!!
Մարատ
Այստեղ հարցը կաթողիկոսը չի, կոռումպացված է ամբողջ համակարգը , թեև եկեղեցին պեըք է որ չխառնվեր այս համատարած թալանին: Դրանք ոչ մի կերպ չեն հեռանա իրենց աթոռներից, իսկ այդ դեպքում միակ ելքը Հայաստանի վերջնական ոչնչացումից խուսափելու համար հստակ և խիստ քայլերի պետք է գնալ: Ես չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց մենք ունենք տասնյակ >, որ այժմ մեզ խեղդելու համար օգտվում են հենց մեր այս վիճակից: Իսկ թուրքի դեմ մենք համախմբվում ենք:
robert
This type of news is no more news. There has been a plethora of news stating how the Armenian Clerics are collaborating with the wardens of the Armenian Church India siphoning huge amounts of money to Armenia for a decade mainly to high priest. There is over $500M that is in HSBC and $25M that is under the Armenian School account who is the head? none other than a high priest and for years these people collaborating with the clerics to transfer money out of India. How are these trips to SA and India taking place? who is paying for this? who is inviting them? how much has been spend? How many more accounts are there in others bank? and many other Q's. No one is investigating that? How many? So this is no surprise people! There is no accountability and the Armenians in India are sitting birds that see their wealth go by day by day!!!! I would like to see a full transaction history made public of the Armenian Church Wardens? Are there a Clerics who are members of the committee and the people who are in authority to sign these amounts ? If yes! I would like to see more action taking place to get to know the truth. The truth is out there some one needs to tell it !!!
robert
what?
W.Wallace
հավատը և եկեղեցին տարբեր բաներ են
Հայկազ Պետրոսեան
Կուզենք ընդունել, որ բոլոր բացատրութիւնները պահ դրւած գումարի համար ճիշտ են, բայց հարցեր են առաջանում: Եթէ անհատական հաշիւ է, բարի, հալալ իրեն, բայց ինչ կարիք կայ այդպիսի բացատրութիւնները, թող բաց ճակատով յայտարարի, որ իմ վաստակած փողն է, ուր որ կուզեմ պահ կը դնեմ: Իսկ եթէ բարեսիրական նպատակով է ինչու այդ գումարը պահ չէ դրւած Հայաստանի բանքերում: Ինչու Եկեղեցու անունով չէ: Կարծում եմ եթէ եկեղեցու անունով պահ դրւէր հայաստանի բանքում, նոյնպէս տուրքից զերծ պիտի մնար: Ուրիշ հարց, 2000 թւականից այս կողմ արդեօք որևէ գումար այդ հաշւից ծախսւած է ինչ որ բարեգործական նպատակի համար
Հայկ
Հպարտ կլինեի եթե մեր Կաթողիկոսն միլիարդ ունենար: Առանց եկեղեցու կանոնադրությունը իմանալու էլ պետք չէ հայհոյել:
Karen Mkrtchyan
Ասացեք եղբայր հայեր ինչ անենք, Հիմի էլ լռենք: Ասացեք եղբայր հայեր ինչ անենք, Հիմի էլ լռենք:.......................
Արա
Ուզում եմ հարցնել.քանի այսպիսի հաշիվներ ունի Գարեգին Բ-ն? Հիմա հայ քրիստոնյան վատ վիճակում է.օգնության կարիք ունի,ցեղասպանության 100 ամյա տարելիցն է՝կազմակերպչական բազում խնդիրներ կան,կարելի այդ գումարները օգտագործել ըստ նշանակության:
Սևակ
մյուս անձն էլ ռոբերտ քոչարյանը չի՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter