HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ումի՞ց եւ ինչպե՞ս պաշտպանել փոքր եւ միջին դեղագործական բիզնեսը

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, մտահոգված լինելով դեղագործական ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական գործունեությանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներով, գրավոր հարցում է ուղարկել Կառավարությանը: Ձեզ ենք ներկայացնում նամակում առկա հարցադրումները:

«Հայաստանի Հանրապետության եւ «Սզնի» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիր», որը երկրորդ անգամ  ուժը կորցրած է ճանաչվել 2011թ. հուլիսի 18-ին: 2011թ. հուլիսի 21-ին «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքվել է «Դեղորայքի եւ պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիր», որը մինչ օրս չի գործում:

  • Ո՞ր որոշումներով են «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիրը» ուժը կորցրած ճանաչվել եւ ինչո՞ւ «Դեղորայքի եւ պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիրը» մինչ օրս չի գործում, ի՞նչ իրավական հիմնավորմամբ: Խնդրում եմ տրամադրել այդ որոշումների պատճեները:
  • Դեռ ապրիլ ամսին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի նկատմամբ ՏՄՊՊՀ-ը հարուցել է վարչական վարույթ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը սահմանված է 90 օր, սակայն մինչ օրս քննության վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել: Ե՞րբ է վերջապես կայացվելու սույն խնդրի վերաբերյալ համապատասխան որոշումը եւ տրվելո՞ւ է արդյոք այս երեւույթի իրավական գնահատականը` դեմպինգ:
  • Մրցույթներն օրենքով սահմանված կարգով բաց եւ թափանցիկ չանցկացնելու պատասխանատվությունը կրում են ՀՀ ֆինանսների նախարարությունը, մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը, որոնց ենթակայությամբ գործող բուժհիմնարկների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու պատճառով, ամենուրեք խախտվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Կառավարության վերահսկողության ծառայությունն այս ոլորտում իրականացրե՞լ է  արդյոք «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ մրցույթների անցկացման ընթացակարգերի համապատասխանության վերաբերյալ ստուգումներ կամ ուսումնասիրություններ: Խնդրում եմ տրամադրել  արդյունքները:
  • 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող սուբյեկտներից դրամական արտահայտությամբ որքա՞ն դեղագործական եւ դեղորայք ներկրող դեղամիջոցներ են գնվել պետական գնումների միջոցով:
  • Խնդրում եմ տրամադրել 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնք պետական գնումների մրցույթային կարգով հաղթող են ճանաչվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter