Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ցանկապատը խաթարեց երթևեկը, սահմանափակեց համագյուղացիների միջև շփումները



Փարաքար գյուղի բնակիչներն այդպես էլ պատասխան չստացան հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանից, որոնց դիմել էին Արգավանդից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի երթեւեկությունը կանոնավորելու խնդրանքով: Դեպի «Զվարթնոց» օդանավակայան արագընթաց ճանապարհ ապահովելու համար 2006թ.-ին Արգավանդ, Փարաքար եւ Թաիրով գյուղերի միջով անցնող մայրուղին ցանկապատվեց, ապա նվազագույնի հասցվեց շրջադարձ-հետադարձների քանակը:

Երկու տարի առաջ, երթեւեկության կանոններով, Փարաքար վերադառնալու համար մեքենաներին թույլատրվում էր հետադարձ կատարել Արգավանդի խաչմերուկից, այնուհետեւ այն ավելի հեռացվեց` փոխադրվելով ոստիկանության կրթահամալիրի դիմաց: Առ ժամանակ հետո, Փարաքար վերադառնալու համար մեքենաներին հետադարձ կատարելու հնարավորություն տրվեց միայն Երեւան քաղաքի Հարավ-արեւմտյան թաղամասից, կամ Սեբաստիա փողոցից, կամ` Իսակովի պողոտայի տարհանման խաչմերուկից շրջադարձ կատարելով: «Մայրուղու երթեւեկը կարգավորողները բացարձակապես հաշվի չեն առել կարեւոր մի հանգամանք` ծանր բեռնատար եւ հատուկ գյուղատնտեսական մեքենամեխանիզմների երթեւեկությունը Երեւան քաղաքի տարածքում արգելված է ճանապարհային երթեւեկության գործող կանոններով»,- ասում են փարաքարցիները:   

Արդյունքում` Երեւան քաղաքից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ ընկած հատվածում, որը փաստորեն անցնում է երեք գյուղերի միջով, գործում է միայն մեկ հետադարձ: «Ստացվել է այնպես, որ նույն գյուղի մեջ, մի փողոցից մյուսն անցնելու համար ավտոմեքենաները մինչեւ 8 կմ  ավելորդ երթեւեկ են կատարում, այդ ընթացքում հատելով երկու ծանրաբեռնված տրանսպորտային հանգույցներ եւ մոտ մեկ տասնյակ համայնքային խաչմերուկներ»,- հայտնում են գրության հեղինակները` հասցեատեր պաշտոնյաներին խնդրելով լուծում գտնել մի քանի գյուղերի բնակչությանը կենսականորեն առնչվող հարցին:

Փարաքարի համայնքապետ Սամվել Վարդանյանն ասում է, որ գործի բերումով անհրաժեշտություն է առաջանում օրվա մեջ մի քանի անգամ շրջայց կատարել գյուղում եւ ամեն անգամ 8 կմ ճանապարհ պետք է հատի մի փողոցից մյուսն անցնելու համար:

Ցանկապատը դժվարություններ է ստեղծել ոչ միայն մեքենաների երթեւեկի համար, այլեւ սահմանափակել է շփումները համագյուղացիների ու հարազատների միջեւ: «Աթանես Ղամբարյանի նման կանգնում ենք մի մայթին ու կարոտով նայում մյուս մայթին գտնվող մեր հարազատներին»,- ասում է Փարաքարի բնակիչ Ժորա Հարությունյանը` ակնարկելով «Ինչո՞ւ է աղմկում գետը» հայտնի ֆիլմի հերոսի ճակատագիրը:

Փարաքարցիները նշում են, որ հանրապետության համար առաջնային ստրատեգիական եւ ներկայացուցչական կարեւորություն ունեցող մայրուղին այդ հատվածում կրկնակի ծանրաբեռնվել է մեքենանների մեծ քանակի պատճառով: Լրացուցիչ դժվարություններ են առաջացել հարեւան Մերձավան, Այգեկ, Բաղրամյան գյուղերից դեպի Երեւան ուղեւորվող մեքենաների, ինչպես նաեւ «Կարգո» միջազգային բեռնահամալիրի օր ու գիշեր ելումուտ անող մեծածավալ եւ դժվարաշարժ բեռնատարների համար:

Անհանդուրժելին, սակայն այն է, որ ամենօրյա երեւույթ են դարձել ցանկապատերի միջեւ վթարված եւ ԱՊՊԱ գործակալին սպասող մեքենաները, ինչպես նաեւ շրջադարձերի հատվածներում պարբերական ու տեւական խցանումները: Այս ամենն արդեն բավական ժամանակ դժգոհություն է առաջացնում մայրուղով երթեւեկողների եւ հատկապես հարակից մի շարք գյուղերի բնակչության շրջանում, որոնք բազմիցս դիմել են` խնդրին լուծում տալու ակնկալիքով:

Հայաստանի Կառավարությունը հիշյալ գյուղերի միջով անցնող Երեւան-Արմավիր մայրուղին ցանկապատեց 2006թ.-ին` միջպետական նշանակության մայրուղիների կառուցապատման, կանոնակարգման եւ բարեկարգման ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակը դե­պի «Զվարթնոց» օ­դա­նա­վա­կա­յան տա­­նող միակ ավ­տո­մո­բի­լա­յին ճանապար­հի բեռ­նա­թա­փումն էր, որը պլանավորվում էր հետեւյալ կերպ. նախատեսվում էր կառուցել դե­պի «Զվարթ­նոց» օդանավակայան տանող եր­կա­թու­ղա­յին գիծ եւ 3,5 կմ եր­կա­րութ­յամբ մայրու­ղի: Պլանավորվածի համաձայն` մայ­րու­ղին շրջան­ցելու էր Փա­րա­քար եւ Ար­գա­վանդ բնա­կա­վայ­րե­րը եւ միա­նար ա­պա­գա­յում կա­ռուց­վե­լիք Ի­սա­կովի պո­ղո­տա-Շի­րա­կի փո­ղոց տե­ղա­մա­սին:

Դե­պի «Զվար­թ­­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան նոր ավ­տո­մայ­րու­ղու եւ երկաթուղագծի շի­նա­րա­րութ­յու­նը նա­խա­տես­վում էր ի­րա­կա­նաց­նել պե­տութ­յուն-մաս­նա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մի­ջոց­նե­րի հաշ­վին: ՀՀ տ­րանս­պոր­տի եւ կա­պի նա­արարություն­ը «Հա­րավ­կով­կաս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ի եւ «Ար­մե­նիա մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան­ներ» ՓԲԸ-ի մի­ջեւ ստո­ագրել է  հու­շա­գիր՝ «Դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան երկա­թու­ղա­յին գծի կա­ռուց­ման մտադ­րութ­յան մա­սին»:

Կողմերը պարտավորվել են հնարավորինս սեղմ ժամկետում  կառուցել եր­կա­թու­ղագիծը` «Դե­պի «Զվարթ­նոց» մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յան ու­ղե­ւո­րա­փո­խադ­րում­նե­րի եւ բեռ­նափո­խադ­րում­նե­րի ա­ճող ծա­վալ­ներն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով:  Սակայն, ինչպես երկաթուղագիծը, այնպես էլ  նշված գյուղերը շրջանցող դե­պի օ­­դա­նա­վա­կա­յան նոր ավ­տո­մո­բի­լա­յին մայ­րու­ղու կառուց­ումը դեռեւս հուշագրի շրջանակում են:  


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ