HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հատուկ կենսաթոշակ՝ պաշտոնաթող նախագահի համար

ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր:

Կառավարություն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի՝ պաշտոնաթողությունից հետո ՀՀ նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70%-ի չափով: Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվելու է:

Նախատեսված է, որ հատուկ կենսաթոշակը չի վճարվի այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը կվարի որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և կստանա ՀՀ նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 70%-ի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա կստանա հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:

Ներկայումս հանրապետության նախագահի օրենքով սահմանված աշխատավարձը 1.322.800 դրամ է, իսկ դրա 70%-ը կազմում է 925.960 դրամ:

Նշենք, որ գործող օրենքով՝ կառավարությունը պաշտոնաթող նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև վերջինիս ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Վերջինիս բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է պաշտոնաթող նախագահին կահավորված գրասենյակով ապահովել ցմահ:

Բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունելու դեպքում առաջ կգա պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որը միայն 2015թ. համար տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 18 մլն դրամ: Սակայն, չգիտես ինչու հաշվարկը կատարվել է սահմանված աշխատավարձի 80%-ի չափով՝ 70-ի փոխարեն:

Նշենք, որ օրենքի նախագիծը դեռ ԱԺ օրակարգ չի մտել: Ամենայն հավանականությամբ, այդ հարցը կլուծվի առաջիկա քառօրյա նիստերի առաջին օրը:

Մեկնաբանություններ (3)

Шохер
Мало дармедов в парламенте и министерствах, которые не нуждаются в зарплате и надбавках? Еще и этот. Да они столько награбили, что достаточно не только им и многим поколениям. Процесс продолжается!
Անուշ
երկրի նախագահը սովորական թոշակառուից ինչով է լավը, որ նա պիտի միլիոններ ստանա, իսկ մնացած սովորական մարդիկ 25000 դրամ, էդ գալուստ սահակյանն էլ հերիքա քծնվի, թաշկինակա թե ինչ?
Վեհարի
Ինչպես երևում է սրտացավ ԱԺ-ն հաշվի է առել, որ Երկիր քանդելու համար միջազգային և թուրք ազերական գրանդները բավարար չեն մի քանի բնակարաններ գնելու և ծերության ,,ապահով հայաստանի,, թոշակ ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter