Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Ջավախքի Շիրազը՝ հիշելով Շիրազին




ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ջավախքցի բանաստեղծ Գուրի Եթերին համեմատում է Շիրազի հետ: «Գուրի Եթերը մեր Ջավախքի համար նույն Շիրազն է. բազմազավակ ընտանիք. 8 զավակ Ջավախքում աշխարհ բերել, պահել, մի մասին ամուսնացնել, և այսօր հոր հիշատակը գործնական ու հայրենասիրական առումով նման ձևով ներկայացնել»,-ասում է Աշոտ Մելքոնյանը:

Նրա նախաձեռնությամբ այսօր ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Գուրի Եթերի «Իմ Շիրազը» գրքի շնորհանդեսը: Տպագությունը նույնպես իրականացրել է ԳԱԱ պատմության ինստիտուտը:

«Իմ Շիրազը» և Գուրի Եթերի նախորդ հրատարակություններից «Հեթանոս աշխարհ» ժողովածուն

Գրքում ամփոփվել են Գուրի Եթերի հուշերը, մտորումները Հովհաննես Շիրազի հետ հանդիպումներից, ինչպես Գուրի Եթերն է բնութագրել՝ «չարխափան հուշամատյան» է:  

Շնորհանդեսին ներկա էր նաև Ախալքալաքի շրջանում ծառայող Տեր Թադևոսը. նա գրեթե ամեն շաբաթ շփվել է բանաստեղծի հետ

Գուրի Եթերը մահացավ այս տարվա հունվարի 2-ին: Նա ապրում և ստեղծագործում էր Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում: Իր կենդանության օրոք հասցրել է տպագրել 4 գիրք:

Սամվել Կարապետյանը Գուրի Եթերին ճանաչում է 1980-ականների վերջերից 

Գուրի Եթերի ստեղծագործությունների լավագույն ներկայացնողը հենց նրա ընտանիքի անդամներն են:

Սիլվա Սիփանուհին ուզում է Գուրի Եթերի տունը նրա անվան թանգարան դարձնել

Կինը՝ բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին և երեխաները հերթով սկսում են ասմունքել Գուրի Եթերի գործերը: 

Շնորհանդեսին ներկա Գուրի Եթերի 8 երեխաները 

Ներկա էր նաև Գուրի Եթերի թոռնիկը Գրող Հակոբ Ավետիսյանը (աջից) Գուրի Եթերի մանկության ընկերն է և նրա թողած ժառանգությանը լավագույնս է ծանոթ
Սիլվա Սիփանուհին մակագրում է ամուսնու գրքերը

Հ.Գ. Գուրի Եթերի արտասանության ձայնագրությունն արել ենք 2010թ. ամռանը՝ նրա հետ մեր առաջին հանդիպմանը


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վահե Սարգսյան21:27 - 19 փետրվարի, 2015
Գուրի Եթերի մասին նոր ռադիոհաղորդում: "Երկիր Զաբախա" հողորդման հյուրն է Գուրի Եթերի մանկության ընկեր Հակոբ Ավետիսյանը: Հաղորդումը հետևյալ հղումով է. http://lratvakan.am/?p=42443&l=am/erkir+zabaxa%D5%9D+guri+eter
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ