HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաքիի բնակիչները տեղեկացված չէին վաճառվող հողերի մասին

Սյունիքի մարզի Շաքիի գյուղական համայնքի ավագանին 2014թ. օգոստոսի 12-ին, համայնքային սեփականության 0.0537 հա մակերեսով և 0.0376 հա մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողերն աճուրդ-վաճառքով օտարելու մասին որոշում է ընդունել: Ավագանին հողի մեկ քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանել է 342 դրամ:

Երկու լոտ հողի աճուրդ-վաճառքը նշանակված էր փետրվարի 20-ին, սակայն աճուրդը չկայացավ: Համայնքի ղեկավարը հայտնեց, որ ոչ ոք աճուրդին մասնակցելու հայտ չի ներկայացրել:

Շաքիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոռ Առաքելյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցողներ եղել են, բայց դիմում որեւէ մեկը չի ներկայացրել: Պատճառը, նրա կարծիքով, ֆինանսական միջոցներն  են: «Գյուղում 1500-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն կա, մեծ տնտեսություն ունեցող ֆերմերներ կան, բայց հատկապես մսի իրացման հետ կապված դժվարությունների պատճառով մարդիկ կանխիկ դրամ չունեն»,- հայտնեց Գ· Առաքելյանը:

Գոռ Առաքելյան Վահան Ղազարյան

Շաքի համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը, ով նաեւ աճուրդային հանձնաժողովի նախագահն է, հայտնեց, որ օրենքով սահմանված ժամկետում կրկնաճուրդ կհայտարարեն:

Երկրորդ անգամ հայտարարված աճուրդն, արդյոք, մասնակից կունենա՞, հատկապես, երբ հողակտորները փետրվարի 20-ին աճուրդով վաճառելու մասին համայնքապետարանում կամ գյուղի որեւէ այլ հատվածում հայտարարություններ չկային: Կանխատեսումներ հնարավոր կլինի անել, եթե համայնքի ղեկավարի աշխատակազմը ցանկություն ունենա վերանայել իր աշխատաոճը եւ գոնե համայնքի տարածքում պատշաճ իրազեկում ապահովի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter