Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Գալուստ Սահակյանը հայտարարեց ԲՀԿ-ն լքածների մասին



Այսօր ԱԺ-ն սկսել է քառօրյա նիստերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի սկզբում հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) հրաժարականի դիմում է գրել: Այնուհետ Գ. Սահակյանը նշեց, որ ԲՀԿ ևս մեկ պատգամավոր՝ Գրիգորի Մարգարյանն (Բելաջիոյի Գրիշ), իր դիմումի համաձայն, դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:

ԱԺ նախագահը, սակայն, չհնչեցրեց ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած երեք պատգամավորների՝ Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո)  և Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) անունները: Վերջինս ասել էր, որ ԲՀԿ-ից դուրս է գալիս, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ