Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ այս քառօրյայի նիստերը



Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ, հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ խմբակցությունը բոյկոտում է այս քառօրյա նստաշրջանը, և իրենք կլքեն դահլիճը:

Ապա Ն. Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին հանդես կգա հստակ պարզաբանումներով՝ հանրությանն ու իր գործընկերներին ներկայացնելով ԲՀԿ-ի քայլերն ու ռազմավարությունը:

Նրա այս հայտարարությունից հետո պատգամավորները դուրս եկան դահլիճից, բացի արդեն նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ