HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը հարգանքի տուրք կմատուցի հայ փրկիչներին

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի Խորհուրդը որոշում է կայացրել հուշատախտակ ստեղծել` հարգանքի տուրք մատուցելու համար ազգությամբ հայ բոլոր այն խիզախ կանանց և տղամարդկանց, ովքեր այս կամ այն կերպ օգնության ձեռք են մեկնել Հոլոքոստի զոհերին: Մինչ օրս պաշտոնապես «Ազգերի առաքյալ» ճանաչվել են 24 հայեր, բայց չբացահայտված դեռ շատ պատմություններ կան հայերի սխրանքների վերաբերյալ:

Ներկայումս Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի գիտաշխատողները տեղեկություններ են հավաքագրում` բացահայտելու համար այլ հայերի ևս, որոնց սխրանքները մինչ այժմ պատշաճ կերպով չեն փաստագրվել: Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի նախագահ պարոն Էդուարդո Էռնեկյանն իր ելույթում նշել է. «Չնայած հայ ազգն աշխարհի մասշտաբով փոքր է, բայց նշանակալի է հայ փրկիչների մասնաբաժինը հրեաների փրկության գործում` արտացոլելով այս հնագույն ժողովրդի միասնության ոգին: Վալենբերգի հիմնադրամը հպարտ է, որ ձեռնամուխ է եղել այս երկկողմ որոնմանը` բացահայտելու հրեա ժողովրդին փրկելու հայերի գլխավորած դեռևս չբացահայտված դեպքերը և հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր արդեն ճանաչվել են «Ազգերի առաքյալներ» և նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց սխրանքի բացահայտմանը:

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի որոշումը` ստեղծել հատուկ նախագծված հուշատախտակ այն միջոցն է, որով մենք ճանաչում ենք այդ մարդկանց գործած համարձակ քայլերը և շնորհակալություն հայտնում այդ հերոսներին»: Հիշատակը հավերժացնող հուշատախտակները կտեղադրվեն աշխարհի խոշոր քաղաքներում: Թել Ավիվ-Յաֆայի հայկական ասոցիացիան, որի գլխավոր գրասենյակը տեղակայված է Սբ. Նիկողայոս վանքին կից, կլինի այն վայրը, որտեղ կտեղադրվի հիշատակը հավերժացնող հուշատախտակներից առաջինը: Վերջինիս բացումը տեղի կունենա առաջիկայում, հատուկ արարողությամբ:

Մեկնաբանություններ (3)

Anahit
«Ազգերի առաքյալ» ճանաչվել են 24 հայեր...եթե հնարավոր է նրանց ցանկը տպագրեք, ցանկը կշարունակվի հետայսու...Կարծեմ այդ ցանկում պետք է լինի երգչուհի Աննայի բժիշկ պապիկը...
maro
it will be good to have recognition of the Kurds and Turks who saved Armenians. That will be good testimony of the Genocide that took place.
zohrab
I leave this message to the state of israel take notice who armenians are and what kind of nation we are approve except the armenisn genocide

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter