HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվել է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

Այսօր ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ստեղծելու մասին որոշման նախագծին: Հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որի պետական կառավարման լիազոր մարմինը հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է իրականացվի հիմնադրամի պետական գրանցումը, որից հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Նիստում հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը, որով կկարգավորվի կառույցի գործունեությունը: Վարչապետի խոսքով` հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես, արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter