HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակցիներին վարկով տրամադրած սերմացուի կասեցված պարտքը պետությունը հետ է պահանջում

Թանկ գնով ներկրված սերմացուն եւ պարարտանյութը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի անցած տարվա գներով՝ աչքալուսանքի ձեւով տեղեկացրեց Շիրակի մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպման եկած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պարզաբանելով, որ պետությունը սուբսիդավորել է եւ գյուղացու ուսերին այս առումով հավելյալ բեռ չի ընկնում:

Անցնող տարին Սերգո Կարապետյանը որակեց ոչ գյուղատնտեսական՝ հատկապես Շիրակի մարզի համար: 37 գյուղի հողատարածքների գրեթե 100 տոկոս կարկտահարությունը նվազեցրեց ակնկալվող ցորենի բերքը՝ նվազեցնելով նաեւ մարզի ընդհանուր ցուցանիշները բերքատվության առումով: Չնայած դրան՝ Շիրակի մարզը 108 մլրդ 900 մլն դրամի համախառն արտադրանք է տվել, որը կազմում է հանրապետության արտադրանքի 11 տոկոսը:

«Սա լուջ ցուցանիշ է հատկապես հացահատիկի արտադրության առումով»,- նշեց Սերգո Կարապետյանը:

Նա դրական գնահատեց մարզում մշակվող հողերի ծավալների ավելացումը: Մարզի 73 հազար հա հողատարծքներից 63 հազար հա-ը մշակվում է, անցյալ տարի 2175 հա-ով ավելացել են նաեւ աշնանացան ցորենի հողատարածքները:

Անցած տարվա կարկտահարության հետ կապված կառավարությունը ժամանակավոր կասեցրել էր որպես վարկ տրամադրված ցորենի եւ գարու սերմացուի վերադարձելիությունը, այսօր արդեն գյուղնախարարը հարկ համարեց հիշեցնել այդ մասին:

«Պարտքեր կան կուտակված մարզում սերմացուի վերադարձման հետ կապված, եւ կառավարությունը ժամանակ է տվել մինչեւ ապրիլ ամիսը հարցը կարգավորելու համար»,-հայտարարեց Սերգո Կարապետյանը:

Անցած տարի Շիրակի մարզում նվազել է խոշոր եղջերավոր անասուննների գլխաքանակը, դրա փոխարեն ավելացել է մանր եղջերավորների թիվը: Սերգո Կարապետյանը խոսեց խոշոր եղջերավորների արհեստական սերմնավորման ծրագրի մասին, որից օգտվել գյուղացիները հիմնականում խուսափում են:

Որպես լավ լուր նախարարը տեղեկացրեց գյուղացիական վարկերի տոկոսադրույքների փոփոխությունների մասին: 2011թ.-ից պետությունը գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորվող ցածր տոկոսադրույքով վարկեր էր տրամադրում: Նախկինում կար տարբերակված մոտեցում՝ կառավարությունը սուբսիդավորվում էր տրամադրված վարկի 4 կամ 6 տոկոսը, իսկ այս տարվա մարտի 20-ից տրամադրվող վարկերը գյուղացիներին կհասնեն 8 տոկոս տոկոսադրույքով՝ 6 տոկոսը կսուբսիդավորի պետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter