HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 0,7 %- ով

Գերմանիայի տնտեսությունը 2014 թվականի 4-րդ եռամսյակում աճել է 0,7%- ով` նախորդող տարվա նույն եռամսյակի համեմատ: Այս մասին վկայում են Դաշնային վիճակագրական գործակալության (Destatis) հրապարակած վերջնական տվյալները:

Վերջնական արդյունքը համընկավ վերլուծաբանների կողմից նախօրոք արված կանխատեսումներին եւ տրված գնահատակններին: Այդ հարցումները արել էր «Bloomberg» գործակալությունը:

ՀՆԱ-ի աճը հոկտեմբերից դեկտեմբեր, ճշտված աշխատանքային օրերի քանակով տարեկան կտրվածքով, կազմել է 1,4 %, որը նույնպես համապատասխանում էր նախնական կանխատեսված տվյալներին և մասնագետների սպասելիքներին:

Գերմանիայում սպառողական ծախսերը 2014-ի 4-րդ եռամսյակում աճել են 0,8 %-ով, այլ ոչ 0,7%-ով, ինչպես հաղորդվում էր նախապես: Կառավարության ծախսերը ավելացել են 0,2 %-ով, չնայած  նախապես ասվում էր 0,6 %-ի մասին:

Շինարարության մեջ ներդրումները աճել են 2.1 %-ով՝ նախապես հայտարարված 0,3 %-ով նվազելու փոխարեն: Մասնագետները կանխատեսում էին 1 % աճ:

Արտահանման ցուցանիշները հոկտեմբերից դեկտեմբեր Գերմանիայում ավելացել են 1,3 %-ով, իսկ ներմուծումը՝ 1 %-ով: Երկու ճյուղերի աճման ցուցանիշները ավելի փոքր են եղել, քան հայտարարված էր:

Եվրոպական հանձնաժողովը սպասում է, որ Գերմանիայի ՀՆԱ-ի աճն այս տարի կհասնի 1,6 %-ի, իսկ 2016  թվականին՝ 2 %-ի:

Պատրաստեց Տիգրան Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter