HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի հոտ է գալիս. Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում պարգևատրված ուսուցիչների ցուցակը կասկածելի է

Ներկայացնում ենք Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հաղորդագրությունն ամբողջությամբ:

Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի կառավարման խորհրդի 2014թ. փետրվարին և մարտին կայացրածորոշումներով  գերազանց աշխատանքի համար պարգևատրվել են համապատասխանաբար 45 և 20 մանկավարժական աշխատողներ, երկու ցուցակներն էլ ներկայացվել են: Երևույթը խրախուսելի կլիներ, եթե վստահ լինեինք, որ պարգևատրումը եղել է ըստ արժանվույն և հասցեական: Ուսումնասիրելով դպրոցի պարգևատրված աշխատակիցների ցուցակները նախ պարզվեց, որ 45 հոգանոց ցուցակում 44 ազգանուն կա, որովհետև համարակալումը 41-ից թռել էր 43-ի, այսինքն այս ցուցակից պարգևատրվել են 44 հոգի, այնուհետև երկու ցուցակներում ներկայացված 64 ազգանուններից 16 -ը կրկնվում էին, այսինքն պարգևատրվել են ընդամենը 48 հոգի: Իմ այն հարցումներին, թե պարգևատրված մարդիկ գումարներն առձեռն են ստացել, թե՝ փոխանցումով, պատասխանեցին՝ փոխանցումով, սակայն համապատասխան ցուցակով վճարման ոչ մի հանձնարարական չներկայացրեցին, որը շատ կարևոր էր այն առումով, որ ցուցակում ներառված մի շարք աշխատակիցների ազգանուններ պարզապես չկան 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիայում: Այսինքն դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ պարգևատրվել են մարդիկ, ովքեր ուսումնական հաստատության  աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում չեն արձանագրված: Ընդամենը մի քանի օրինակ:

Այսպես. 2014թ. փետրվարին որպես կրթության աջակցության գծով փոխտնօրենպարգևատրված անձի փոխարեն 2014թ. մարտի 3-ին հաստատված տարիֆիկացիայի մեջ այդ պաշտոնումայլ անձ է արձանագրված, իսկ պարգևատրվածի ազգանունն ընդհանրապես գոյություն չունի վերոնշյալ տարիֆիկացիայում: Այն հայտնվել է 10.10.2014թ. հաստատված տարիֆիկացիայում:

2013թ. մայիսի 5-ին նույն հրամանով լրիվ դրույքով աշխատանքի են ընդունվել սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծովերկու կազմակերպիչներ այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանի համար հաստատված հաստիքացուցակում նախատեսվել է մեկ դրույք: Ընդ որում երկուսն էլ 2014թ. պարգևատրվել են, սակայն նրանցից մեկի անունը 30.09.2013թ. հաստատվածտարիֆիկացիայում կա, մյուսինը՝ չկա, իսկ 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիայում չկա այն անուն ազգանունը, ով 2014թ. փետրվարին պարգևատրվել է: Այն հայտնվել է 10.10.2014թ. հաստատված տարիֆիկացիայում:

Պարգևատրվածների ցուցակում առկա է մի մարդու անուն ազգանուն, ում հրամանը տրվել է դեռևս 11.09.1986-ն, սակայն ո՛չ 30.09.2013թ., ո՛չ 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիաներում այդ անուն ազգանունը չկա: Այդ անունը հայտնվել է 10.10.2014թ. տարիֆիկացիայում:

Պարգևատրվածների ցուցակում առկա երկու մանկավարժական աշխատողի անուն ազգանուն գոյություն չունի ոչ մի տարիֆիկացիայում, հետևաբար գերազանց աշխատանքի համար չէին կարող պարգևատրվել: Այսպիսով, դպրոցի խորհրդի որոշմամբ պարգևատրվել են առնվազն 5 հոգի, որոնց անուններն արձանագրված չեն տվյալ ժամանակահատվածի համար հաստատված ուսումնական հաստատության աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում: Չմոռանանք նաև պարգևատրվածների ցուցակի չեղած 42-րդ համարին, եղավ առնվազն 6:

Նաև հայտնաբերել եմ պարգևատրված 5 անուն ազգանուն, որոնք կան 30.09.2013թ. և 03.03.2014թ. հաստատված տարիֆիկացիաներում, իսկ 10.10.2014թ.-ում՝ արդեն չկան: Ստացվում է, որ աշխատանքից ազատվել են գերազանց աշխատող միանգամից 5 մանկավարժական աշխատող, ի՞նչ հիմնավորմամբ, սպասում եմ Երևանի քաղաքապետին ուղղված այս հարցի պատասխանին:

Նշեմ, որ նկատածս որոշ փաստերի մասին դեռևս հունվարին տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետին խնդրելով, որ վերահսկողության բաժինը ստուգի այդ փաստերը: Պատասխանը եղել է՝ ամեն ինչ ճիշտ է: Ստիպված եմ հրապարակել վերոնշյալ փաստերը, որոնք վերահսկողությունը պետք է գտներ և արձանագրեր: Սրանք միայն մի մասն են այն ամենի, ինչ տեսել եմ 2013թ. և 2014թ. հաստատված տարիֆիկացիաներում: Այսինքն իմ կողմից ուսումնասիրությունը շարունակվելու է: Նշեմ նաև, որ 2014թ. աշնանը այդ դպրոցում ստուգում է իրականացրել նաև Կրթության պետական տեսչությունը՝ Ռայա Մաժինյանի գլխավորությամբ և պատկերացրեք՝ ոչ մի թերություն չի արձանագրել, ավելին, տնօրենի գործունեությունը գնահատվել է գերազանց այն դեպքում, երբ իմ կողմից արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, որոնք դպրոցի կադրային քաղաքականությանն են վերաբերում և Կրթության պետական տեսչությունը պարտավոր էր դրանք տեսնել ու արձանագրել, ինչպես դա արել են որոշ դպրոցներում, որոնց մասին վկայում են Երևանի բոլոր հիմնական դպրոցներում իրականացված ստուգումների մասին տեսչության վերլուծությունները: 

Կոռուպցիայի հոտ է գալիս:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter