HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը եւ 2015թ. անելիքներին նվիրված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 25-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2014թ. աշխատանքների ամփոփմանը եւ 2015 թ. անելիքներին նվիրված նիստին:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Իր խոսքում երկրի ղեկավարը 2014 թվականին Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքները որակել է բավականին ծավալուն եւ, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել բավարար:

Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնց զգալի մասը կապված էր աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ, մայրաքաղաքում հաջողվել է տարբեր ոլորտներում կյանքի կոչել մի շարք խոշոր ծրագրեր` հավելելով, որ ռազմավարական նախագծերի իրականացումը նախատեսված է այս տարի եւս:

Բակո Սահակյանը նաեւ կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:

Նիստին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter