HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի «Գանձասարը» նոր սեփականատեր կունենա՝ ի դեմս ԶՊՄԿ-ի

Քիչ առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց ՀՖՖ գործկոմի նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզչիների և ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկումը, մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման կանոնակարգման և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործընթացում կատարվելիք փոփոխությունների առաջարկը, ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգի հաստատման հարցը, Գյումրու ֆուտբոլի ակադեմիան «Շիրակ» ֆուտբոլային ակումբին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու հարցը, կազմակերպված ֆուտբոլի մասնակիցներին գույք նվիրաբերելու ծրագրի հաստատումը, հանրակրթական դպրոցներում ֆուտբոլ դասաժամի պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով՝ գույք նվիրաբերելու ծրագրի հաստատումը, որպես անկախ աուդիտորի՝ «Բեյքեր թիլի» ընկերության թեկնածության ներկայացումը ժողովի հաստատմանը, ՀՖՖ հերթական ժողովի օրվա, ժամի և վայրի որոշումը և ՀՖՖ հերթական ժողովի օրակարգի հաստատումը: ՀՖՖ Գործկոմի նիստից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին: 

Հ.Գ. Ռ. Հայրապետյանի ակնարկած անձը ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter