HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով սահմանված կարգով քննարկվել են, իսկ արդյունքների մասին՝ գրավոր ծանուցվել։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ կոմիտեն տեղեկացնում է, որ ի թիվս այլ հարցադրումների՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները խնդրել են հնարավորություն ընձեռել մասնակցել նշանակված փորձաքննություններին և փորձագետներին հարցեր ուղղել:

Քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավարը բավարարել է փորձաքննություններին ներկա գտնվելու վերաբերյալ դիմումը։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունը փորձաքննություններին ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը խնդրել է հայտնել, թե կոնկրետ որ փորձաքննությանն են ցանկանում ներկա գտնվել, փորձաքննության որ փուլից և ինչ լրացուցիչ հարցադրումներ ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter