HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր կկայանա Բաղդադ-Երևան-Էրբիլ առաջին չվերթը

Ասյօր կկայանա առաջին չվերթը Բաղդադ-Երևան-Էրբիլ (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք) ուղղությամբ, որը կիրականացնի «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Կանոնավոր չվերթը կիրականացվի շաբաթական երկու անգամ շաբաթվա չորրորդ և յոթերորդ օրերին CRJ900 և Boeing 737 ինքնաթիռներով: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Առաջին չվերթով Հայաստանի Հանրապետություն կժամանեն Իրաքի կառավարության անդամներ և շուրջ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ: «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը պատկանում է Իրաքի կառավարությանը: Հայաստանի Հանրապետությունում ավիաընկերության ներկայացուցիչն է «Ավիա-Սերվիս» ընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter