HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղերը ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան կներմուծվեն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Որոշմամբ սահմանվել է, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում: Դրա շնորհիվ, ըստ կառավարության, կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը:

Վարչապետի խոսքով` հարցն արծարծվել է նաև առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից», - հավելել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter