HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործունեությունից՝ կարող են դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է  ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից  խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորագրության համաձայն՝ քաղաքացու գրավոր հաղորդման հիման  վրա  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված ընկերության տնօրենի հետ կնքվել է ավիատոմսերի և հյուրանոցի փաթեթների ձեռքբերման պայմանագիր, որոնց դիմաց քաղաքացին վճարել է։ Մինչդեռ ավիատոմսերն ու փաթեթները չեն ամրագրվել, իսկ քաղաքացու վճարված գումարը յուրացվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած անձանց շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին է դիմել ևս 3 անձ և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։

Վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործողությունների արդյունքում, խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter