HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալան Գրինսպենը նախազգուշացնում է շուկայի ցնցումների մասին

ԱՄՆ- ի Դաշնային պահուստային ֆոնդը մեծ քանակությամբ դոլար է տպել իր տնտեսությունը փրկելու համար: Մասնագետների մեծ մասը կարծում է, որ այսպիսով խնդիրների հիմնական մասը լուծվել է, սակայն ինսայդերներն այլ կարծիք ունեն:

Վերջերս տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ ԱՄՆ-ի վարած դրամավարկային քաղաքանության (տնտեսական թեորիա, ըստ որի` շրջանառության մեջ գտնվող դրամը մեծ դեր է խաղում տնտեսության զարգացման համար) երկարատև հետեւանքների մասին իր կարծիքն է արտահայտել Ալան Գրինսպենը (Alan Greenspan): Նա շուրջ 25 տարի ղեկավարել է ԱՄՆ- ի Դաշնային պահուստային ֆոնդը և մասնակից է եղել բազմաթիվ որոշումների, որոնք մինչ օրս կարևոր են: Այսպիսով, Նոր Օռլեանում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Գրինսպենը հայտարարել է, որ Դաշնային ֆոնդը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, և դրանք ունենալու են ոչ պակաս լուրջ հետևանքներ: Կոնֆերանսի մասնակիցները պատմում են այն հայտարարությունների մասին, որոնք Գրինսպենն արել է առանձին խոսակցությունների ժամանակ: Իհարկե, խոսքը քանակական նվազեցման և զրոյական տոկոսադրույքների ծրագրերի մասին էր: Գրինսպենը խոստովանել է, որ այս չափից դուրս մեղմ վարկային քաղաքականությունից ուղղակի ելք չկա, սակայն միաժամանակ ավելացրել է, որ այս իրավիճակից ելք չկա, եթե շուկայում կարեւոր նշանակության փոփոխություն չլինի: Ի՞նչ նկատի ուներ Դաշնային պահուստային  ֆոնդի նախկին ղեկավարը:

Միգուցե խոսքը շուկաներում ուժեղ ցնցումների կամ փլուզման մասին է: Ի դեպ, Գրինսպենը ասել էր, որ, անկասկած, ոսկու արժեքը շատ ավելի բարձր է լինելու: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ առաջիկայում շուկաներում մեծ ցնցումներ են սպասվում, որը հանգեցնելու է ոսկու արժեքի կտրուկ բարձրացման:

Պարոն Գրինսպենը մտավախություն ունի, որ այս իրադարձությունները կարող են կապված լինել դոլարի արժեզրկման հետ: Վաղ թե ուշ ամեն ինչ ավարտվում է, և դոլարը բացառություն չէ:

Իսկապես, եթե դիտարկենք դոլարի ցուցանիշները, ապա կտեսնենք կտրուկ աճ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Պատմությունը ցույց է տալիս, որ այպիսի կտրուկ աճը ինչ-որ երկարատև տենդենցի ավարտի նախանշան է:

Տեղի կունենա՞ այն, ինչի մասին խոսում է Գրինսպենը, կամ ի՞նչ իրադարձություններ կլինեն, միայն ժամանակը ցույց կտա: Մինչդեռ այս պահին դոլար ն աճում է, իսկ ոսկու արժեքը՝  նվազում:

Պատրաստեց՝ Տիգրան Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter