HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆոլա՞տ, թե՞ ֆոլաթթու. Հանրային առողջապահության մարտահրավեր-2

Գոհար Ջրբաշյան

սկիզբը  

Վերջաբանի փոխարեն 

«Ֆոլաթթվով հարստացումը: Երկսայրի թուր» շատ խորհրդանշական անվանումով այս հոդվածը` տպագրված ամերիկյան «Կլինիկական սնուցման և մետաբոլիկ խնամք» ամսագրում 2009թ., ներկայացնում է, որ կա կոնսենսուսային տեսակետ, ըստ որի` ֆոլաթթվի համալրումը առողջությանը բազմաթիվ օգուտներ է տալիս, որոնցից շատերը զգալի են իրենց ազդեցությամբ: Սակայն, նոր տվյալները ստիպում են մտածել, որ բնակչության վրա հավելյալ ֆոլաթթվի ազդեցությունը կարող է նաև բացասական լինել որոշակի զարգացման և դեգեներատիվ խանգարումների առումով: Ինչպես, օրինակ, ներկայումս մեծ ուշադրություն է կենտրոնացած հաստ աղիքի քաղցկեղի ռիսկի աճի մեջ ֆոլաթթվի դերին, իսկ կյանքի վաղ շրջանում վիտամինը կարող է նաև ազդեցություն ունենալ ինսուլին ռեզիստենտության վրա:

Անկասկած, վիճակները, որոնք ենթարկվել են ֆոլաթթվի ազդեցությանը, և́ բազմազան են և́ շատ՝ ճանաչողական անկման, կրծքագեղձի քաղցկեղի և անոթային հիվանդությունների վերաբերյալ մտահոգություններից սկսած` մինչև նախահղիության հարցերի, երբ մայրական ֆոլաթթվի մակարդակը կարող է փոխել պտղի ֆենոտիպը էպիմուտացիաների[1] միջոցով:

Ֆոլաթթվի մոլեկուլային սնուցման հարցում չափազանց խճճված և վճռական կենսաբանական կարևորությունը դժվարացնում է ամբողջ բնակչության մակարդակով դրա օգտագործումը որպես միկրոսնուցիչ, քանի որ այն ունի կենսաքիմիական ազդեցության չափազանց շատ ոլորտներ դրա հետևանքները ընդհանրացված ձևով կանխատեսելու համար: Բացի այդ, որոշ գեների շեղումներ և մի քանի այլ սնուցիչներ ինտերակտիվ գործոններ են կամայական նյութափոխանակության շղթայում: Հետևաբար, բնավ զարմանալի չէ, որ գիտական հանրությունը չունի ճշմարիտ համաձայնեցված տեսակետ (կոնսենսուս), թե արդյոք ողջ բնակչության սպառման համար սննդի պարտադիր հարստացումը տեղին է: Այսուհանդերձ, հարստացման կապակցությամբ ցանկացած վերջնական որոշում պետք է լավ հիմնավորված լինի գիտական փաստերով, այլ ոչ թե ելնի քաղաքական նպատակահարմարությունից 64 ]:

Վերոնշյալ հոդվածը գրվել է 2009թ.: Դրանից հետո ֆոլաթթվի վնասները հաստատող ապացուցողական բժշկության պատահական, կրկնակի-կույր, պլացեբո վերահսկվող մեթոդաբանության համաձայն` իրականացված համակարգված վերլուծությունների բազմաթիվ արդյունքներ են գրանցվել, որոնցից մի ծաղկաբույլ և թունաբանության (տոքսիկոլոգիայի) ու դեղագիտության որոշ գիտական արդյունքներ ներկայացվեց ձեր ուշադրությանը հոդվածի հիմնական բաժիններում՝ Հայաստանում ալյուրի հարստացման կապակցությամբ ողջամիտ որոշման հանգելուն աջակցելու նպատակով:

Հավելված

Ֆոլատի որոշ պարենային աղբյուրներ 

1) Որոշ սննդամթերքների մեջ ֆոլատի քանակը մատուցման չափաբաժնում, օրական պահանջի տոկոսը

 

մատուցման չափը

մկգ / չափաբաժնում* 

oրական պահանջի % 

Տավարի լյարդ, շոգեխաշած

3 ունցիա

215

54

Սպանախ, խաշած

½ բաժակ

131

33

Սև աչքանի լոբի, խաշած

½ բաժակ

105

26

Ծնեբեկ, եփած

4 ձողիկ

89

22

Բրյուսելյան կաղամբ, խաշած

½ բաժակ

78

20

Լատուկ (հազար) կտրտած

1 բաժակ

64

16

Ավոկադո, հում, կտրատած

½ բաժակ

59

15

Սպանախ, հում

1 բաժակ

58

15

Բրոկկոլի, կտրատած, եփած

½ բաժակ

52

13

Մանանեխի կանաչի, կտրատած, խաշած

½ բաժակ

52

13

Կանաչ ոլոռ, խաշած

½ բաժակ

47

12

Լոբի, պահածոյացված

½ բաժակ

46

12

Գետնանուշ, չոր աղացած

1 ունցիա

41

10

Ցորենի սաղմ

2 թեյի գդալ

40

10

Խմորիչ (հացի)

¼ թեյի գդալ

23

6

Տոմատի հյութ, պահածոյացված

¾ բաժակ

36

9

Ծովախեցգետին

3 ունցիա

36

9

Նարնջի հյութ

¾ բաժակ

35

9

Շաղգամ կանաչի, խաշած

½ բաժակ

32

8

Նարինջ, թարմ

1 փոքր

29

7

Պապայա, հում

½ բաժակ

27

7

Բանան

1 միջին

24

6

Ձու, ամբողջ, ամուր խաշած

1 մեծ

22

6

Կանտալուպա տեսակի սեխ, հում

1 սեպ

14

4

Ձուկ, եփած

3 ունցիա

12

3

Կաթ, 1% յուղ

1 բաժակ

12

3

Տավարի միս, 85% անյուղ, եփած

3 ունցիա

7

2

Հավի կրծքամիս, տապակած

½ կրծքամիս

3

1

Աղբյուր. Selected Food Sources of Folate and Folic Acid. http://ods.od.nih.gov/factsheets/Folate-HealthProfessional/#h3 

* 1 չափաբաժին (բաժակ). 1 բաժակ = 8 oz (ունցիա) ≈ 240 միլիլիտր, այսինքն քառորդ լիտրից պակաս ծավալ

1 ունցիա ≈ 28,35 գրամ (3 ունցիան ≈ 85 գրամ)

 

2) Որոշ սննդամթերքների մեջ ֆոլատի քանակը մատուցման չափաբաժնում, կալորիականությունը, օրական պահանջի տոկոսը

Սննդամթերք

Մատուցման չափը

Կալորիա

Մկգ

oրական պահանջի %

Ոսպ

1 բաժակ

229.7

358.38

90

Ասպարագուս

1 բաժակ

39.6

268.20

67

Սպանախ

1 բաժակ

41.4

262.80

66

Շաղգամի ճավ/կանաչի

1 բաժակ

28.8

169.92

42

Բրոկոլլի

1 բաժակ

54.6

168.48

42

Բազուկ

1 բաժակ

74.8

136.00

34

Լատուկ/հազար (Romaine)

2 բաժակ

16.0

127.84

32

Չինական կաղամբ (Bok Choy)

1 բաժակ

20.4

69.70

17

Ծաղկակաղամբ

1 բաժակ

28.5

54.56

14

Մաղադանոս

½ բաժակ

10.9

46.21

12

Պտավոր լոբի (Գորիսի)

1 բաժակ

244.5

294.12

74

Սիսեռ

1 բաժակ

269.0

282.08

71

Սև լոբի

1 բաժակ

227.0

256.28

64

Սպիտակ լոբի

1 բաժակ

254.8

254.80

64

Կարմիր լոբի

1 բաժակ

224.8

230.10

58

Բրյուսելյան կաղամբ

1 բաժակ

56.2

93.60

23

Կանաչ ոլոռ

1 բաժակ

115.7

86.78

22

Քաղցր պղպեղ

1 բաժակ

28.5

42.32

11

Կանաչ լոբի

1 բաժակ

43.8

41.25

10

Նեխուր

1 բաժակ

16.2

36.36

9

Կաղամբ

1 բաժակ

43.5

36.00

9

Դդմիկ, պատիսոն (Summer Squash)

1 բաժակ

36.0

36.00

9

Ելակ

1 բաժակ

46.1

34.56

9

Պոմիդոր

1 բաժակ

32.4

27.00

7

Պրաս սոխ (Лук-порей)

1 բաժակ

32.2

24.96

6

Ֆենհել

1 բաժակ

27.0

23.49

6

Լուսնաձև լոբի (Lima Beans)

1 բաժակ

216.2

156.04

39

Չորացրած ոլոռ

1 բաժակ

231.3

127.40

32

Ավոկադո

1 բաժակ

240.0

121.50

30

Գետնանուշ

¼ բաժակ

206.9

87.60

22

Արևածաղկի սերմեր

¼ բաժակ

204.4

79.45

20

Քինոա (Quinoa)

¾ բաժակ

222.0

77.70

19

Դդումիկներ (Winter Squash)

1 բաժակ

75.8

41.00

10

Նարինջ

1 միջին

61.6

39.30

10

Կանտալուպ սեխ

1 բաժակ

54.4

33.60

8

Սոխ

1 բաժակ

92.4

31.50

8

Չինական կանաչ կաղամբ (Collard Greens)

1 բաժակ

62.7

30.40

8

Արքայախնձոր

1 բաժակ

82.5

29.70

7

Արքայամորի (малина)

1 բաժակ

64.0

25.83

6

Գազար

1 բաժակ

50.0

23.18

6

Բազուկի ճավ//փրերը

1 բաժակ

38.9

20.16

5

Սունկ (Crimini)

1 բաժակ

15.8

18.00

5

Կիվի

1 միջին

42.1

17.25

4

Խուճուճ կաղամբ (Kale)

1 բաժակ

36.4

16.90

4

Շվեյցարական ճակնդեղ (Swiss Chard)

1 բաժակ

35.0

15.75

4

Սունկ (Shiitake)

½ բաժակ

40.6

15.22

4

Ռեհան

½ բաժակ

4.9

14.42

4

Սմբուկ

1 բաժակ

34.6

13.86

3

Մանանեխի ճավ/փրերը

1 բաժակ

36.4

12.60

3

Լիմոն և լայմ

¼ բաժակ

13.4

12.20

3

Աղբյուր. World's Healthiest Foods ranked as quality sources of folate

http://www.whfoods.com/genpage.php?tname=nutrient&dbid=63#foodchart



[1] էպիմուտացիա – գեների արտահայտման (էքսպրեսիայի) ժառանգական փոփոխություն, որը փաստացի չի փոխում ԴՆԹ բազային զույգերի հաջորդականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter