HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015թ. հունվար-փետրվարին Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով

Բանկային  ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: 

Նա նաև հայտնեց, որ  այս տարվա մարտին  բանկը նախատեսում է բացել երկու նոր մասնաճյուղ: Մասնաճյուղերից մեկը գտնվում է Երևանի կենտրոնում` Ա.Մանուկյանի փողոցում և տարբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ինչը հնարավորություն է կտա բանկին ապահովելու  սպասարկման նոր որակ` շեշտը դնելով սպառողական վարկավորման ընդլայնման վրա:

“Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Բայց, մեր հաճախորդների թիվը գնալով աճում է` Յունիբանկը սպասարկում է  մոտ 257 հազար  հաճախորդի: Այնպես որ,  արագ ու հարմարավետ սպասարկում իրականացնելու համար այս տարի ևս ծրագրել ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնում”, - նշեց Մ.Հակոբյանը: 

VIP-հաճախորդներին անհատական սպասարկում իրականացնելու նպատակով Յունիբանկը Երևանի Կիևյան 8, N63 հասցեում կբացի նոր, հարմարավետ գրասենյակ և կսկսի զարգացնել Private Bankging ուղղությունը:  Unibank Privé  ծառայությունների փաթեթը, որը առաջարկվելու է համապատասխան եկամուտ և կարգավիճակ ունեցող անձանց, ներառում է լիարժեք ֆինանսական լուծումներ`  կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 40 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջեր, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:

 

Յունիբանկը մշտապես առանձնացել է նաև նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ` ներկայանալով որպես ժամանակակից, իննովացիոն բանկ:  Բանկը նախատեսում է ձեռքբերել նոր սերվերային սենյակ, որը համապատասխանելու է անվտանգության և ապահովության ամենաբարձր TIER3 միջազգային ստանդարտին: Այդ նպատակով բանկը կհամագործակցի ռուսաստանյան հանրահայտ “Պրոտոբեյզ Լաբարատորիզ” ընկերության հետ: Այս տարվա ներդրումների մոտավոր ծավալը կկազմի 300 մլն դրամ: 

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter