HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի հիվանդանոցում 30 տարի առաջ արտադրված ռենտգեն ապարատով են հետազոտում

Էջմիածնի քաղաքային  հիվանդանոցի վիճակին  «Հետք»-ն  անդրադարձել էր  2014-ի հոկտեբերին։ Դեռևս այդ  ժամանակ հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանը ասել էր, որ Արմավիրի մարզպետարանի հետ հիվանդանոցում ջեռուցում անցկացնելու ծրագիր ունեն։ Ինչպես նաև, Չեխիայի Հանրապետությունից ժամանելու էին մասնագետներ, ովքեր մարզպետի հետ պետք է քննարկեին հիվանդանոցի վերանորոգման  հարցը։ Ու եթե առաջինի մասով  առաջընթաց կա , և հիվանդանոցը «Էներգոխնայողության հիմնադրամ»-ի շնորհիվ շուտով ջեռուցում կունենա, ապա երկրորդ հարցն այդպես մնում է «քննարկման փուլում»։

Վերջին տարիներին մարզպետարաներին առողջապահական  ծրագրերի համար գումար չի հատկացվում։  Այն իրականացվում է  Առողջապահության նախարարության «Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ»-ի միջոցով ։ ԱԾԻԳ-ն էլ Էջմիածնի հիվանդանոցի հիմնանորոգումն իր առաջիկա ծրագրերում չի ներառել։ ԱԾԻԳ-ի Հիվանդանոցային համակարգի օպտիմալացում բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանն առանձնացրեց մի քանի չափանիշ, որոնոցով, ըստ նրա, առաջնորդվում են ՝ հիվանդնանոցն այս կամ այն ծրագրում ընդգրկելու և շինարարակական աշխատանքներ սկսելու համար: «Որպես կանոն՝ հաշվի ենք առնում սահմանամերձ լինելը, բնակչության թվաքանակը, Երևան քաղաքից հեռավորությունը, այլ վերամորոգված հաստատությունների առկայությունը տվյալ մարզում»-ասել է Դավիթ Մելիք-Նուբարյանը։ 

Արմավիրի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ «հիվանդանոցը  ներառվել  է 2015-2018 քառամյա ծրագրում և մի քանի հայտերում, սակայան ֆինանսական միջոցների սղության պատճառով պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվել»։ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ  Կարինե Դանիելյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն տարվա հայտի մեջ Էջմիածնի հիվանդանոցը ներառվում է, սակայն բյուջեից հատկացումներ այդպես էլ չեն լինում . «Մենք գիտենք, որ Վաղարշապատի հիվանդանոցը վատ վիճակում է գտնվում, գիտենք՝ ինչ հիմնանորոգման հրատապ խնդիրեր ունենք, որ անհրաժեշտ է իրականացնել։ Բայց, պետական  բյուջեի սղության պատճառով, ոչ մի միջոց էլ չի հատկացվում, ու դրա համար էլ հիվանդանոցի խնդիրն էդպես մնում է»։ Ըստ Կ.Վարդանյանի ՝  հիվանդանոցի ամբողջական վերանորոգման համար անհրաժեշտ է  800-900 մլն դրամ (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար)։

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում հիվանդները մեկ մյուսին հերթ չտալով  ներկայացնում են, թե ինչերի հետ են առնչվում այստեղ. մեկ վերևի հարկից կոյուղաջրերն են թափվում, մեկ ջրի մեջ որդ են գտնում, մեկ խոնավացած պատերից են մասեր պոկվում- ընկնում, ու էլի շատ նմանատիպ պատմություններ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Էջմիածնի հիվանդանոց։

Նախարարը հիվանդանոցի ղեկավարությանը հորդորել է «նպաստել մարզում որակյալ մասնագետների համար գրավիչ աշխատանքային պայմաններ ստեղծելուն»: Ակնհայտ է, որ հիվանդանոցի նման պայմաններում եւ 30 տարվա հնությամբ բժշկական սարքավորումներով նույնիսկ որակյալ մասնագետները չեն կարող նորմալ աշխատել։

Հիվանդանոցի ռենտգեն ապարատը՝ «РУМ-20» -ը նախատեսված է ստանդարտ հետազոտությունների համար։ Այն նախագծվել և մշակվել է դեռևս  1968-78թթ.ին,  արտադրվել է 1985-ին `մոտ 30 տարվա վաղեմություն ունի։ Հիվանդանոցի սարքավորումների հիմնական մասը 1993-94թ․ի արտադրության են: 

Ախտորոշիչ բաժանմունքի վարիչ  Արմինե Կարապետյանը փաստում է, որ այդ սարքերն ունեն արդյունավետության խնդիր: «Մենք ինչ ունեք, դրանք բավականին հին արտադրության են, ասենք օրինակ, գաստերոսկոպիան և կոլոնոսկոպիան․ հիվանդները դրանցով հետազոտվում  են, բայց իրենց ժամանակն անցնել է, դրանք մի քանի սերունդ հետ են։ Լավ կլիներ,  որ նոր սերնդի լիներ»,- ասում է Արմինե Կարապետյանը։

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter