HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է. մարտի ժամանակ զոհվել են երկու զինվորներ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Տարին քանի՞ անգամ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պիտի կորստյան ծանր վիշտը կիսի և իր զորակցությունը հայտնի զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Լավ, այ թալանչիներ, չեք կարո՞ղ նորմալ կազմակերպել մեր սահմանների պաշտպանությւոնը, էդ կանսերվի բանկեքի հույսին եք թողնում մեր տղերքին, իսկ ձեր դաշնակից ռուսաստանն ու իր բանդիտ ղեկավարը շարուանկում է զինել ազերներին, իսկ դուք գնում ցողունվում եք ու էս ժոողվրդին եք բռնաբարում, այ մարդակեր գազաններ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter