HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. 3 ռուբլի` Գիքորի համար

Աննա Բաբաջանյան 

1982-ին թողարկված «Գիքորը» ֆիլմի դերակատար Ալբերտ Ղուլինյանն իր  ողջ կյանքի ընթացքում խաղաց միայն մեկ դեր, որի շնորհիվ, սակայն, նա անցավ կինոյի պատմության գիրկը: Ընդ որում, 11-ամյա դերասանի խաղը հասցրեց կարճ ժամանակում գրավել ոչ միայն հայ, այլեւ օտար հանդիսատեսին: Այս է վկայում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող մի ցուցանմուշ-հիշատակ` էստոնուհի հանդիսատեսի ձեռքով գրված  նամակ և դրան կցված մի իր: Ցուցանմուշը փաստում է, որ Գիքորը հուզել է, սրտեր է ջերմացրել, հիացրել է, խիղճ է զարթնեցրել:

Երբ տեղի է ունենում «Գիքորի» պրեմիերան, դրանից հետո այն ցուցադրվում է մերձբալթյան երկրներում: Էստոնացի մի կին, ֆիլմը դիտելով այնքան խորը ապրումներ է ունենում, իսկ փոքրիկ Գիքորն այնպես է տպավորում նրան, որ վերջինս մի սրտառուչ նամակ է գրում ռեժիսորին: Նա շնորհակալական խոսքեր է շռայլում Սերգեյ Իսրայելյանին եւ ողջ անձնակազմին, նշելով, որ ֆիլմն անասելի ազդեցություն է գործել իր վրա:

Կինը 3 ռուբլի է կցում նամակին` որպես աջակցություն գլխավոր հերոսին, ու խնդրում փոխանցել այն Գիքորին: Այդ նամակը էստոնացի կինը ուղարկել է «Հայֆիլմ» կինոստուդիա, որտեղից էլ այն փոխանցել են «Գիքոր» ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանին: 2012թ. վերջինիս կինը` Անահիտ Իսրայելյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանի ստեղծման առիթով, ի թիվս այլ նութերի, նամակը հանձնում է մանկավարժական համալսարանի թանգարանին (քանի որ Ս. Իսրայելյանը եւ շատ այլ կինոգործիչներ ժամանակին դասավանդել են այդ համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում): Իսկ 2013թ. Գրականության եւ արվեստի թանգարանի նոր ցուցադրության ստեղծման ժամանակ Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը ցուցանմուշը ժամանակավոր պահպանության է հանձնում Գրականության եւ արվեստի թանգարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter