HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. բռնության գործադրմամբ ստիպել են խոստովանել չկատարված հանցագործությունների մասին

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին:

ՀՔԾ-ն հայտնում է, որ պաշտպանը մասնավորապես հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ` անտեղյակ լինելով դրա պարունակությունից, որից հետո նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետև նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ  հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց: 

Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հրակադրել են խոստովանական բացատրություն և ցուցմունք տալ ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ` իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:

Բռնություն գարծադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter