HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

300 տոկոսի հասնող ինֆլյացիա՝ Ուկրաինայում

«Ուկրաինայում հիպերինֆլյացիա է սկսվել»- գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը՝ հղում անելով Զոն Հոպկինսի անվան համալսարանի պրոֆեսոր Սթիվ  Հանկի (Steve H. Hanke ) կատարած հետազոտությանը: 

Հետազոտությունում ասվում է. «Եթե ինֆլյացիայի չափը հաշվարկվի գրիվնիի փոխարժեքի հիման վրա, ապա կստացվի, որ ինֆլյացիան Ուկրաինայում հասնում է 272 % - ի, այս ցուցանիշը աշխարհում ամենաբարձրն է: Գենկեն կարծում է, որ հիմա Ուկրաինայում հիպերինֆլյացիան կազմում է մոտավորապես ամսական 65%: Պրոֆեսորը հավելել է, որ հիպերինֆլյացիան մշտապես եւ ամենուրեք համարվում է քաղաքական ֆենոմեն: Այն հիմնականում առաջանում է պատերազմներից եւ հեղափոխություններից հետո, երբ իշխանություններն այլեւս չեն կարողանում հավելյալ հարկեր գանձել և սկսում են անվերահսկելի դրամ արտադրել և շրջանառության մեջ մտցնել: Ուկրաինայում այս ամենն արդեն տեղի է ունեցել:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից առաջ 1 դոլարը կազմում էր մոտ 8 գրիվնի, դրանից հետո այն բավականին արագ արժեզրկվեց՝ հասնելով 16 գրվնիի: Այս փուլում Ուկրաինայի կենտրոնական բանկը փորձեց պահել այս փոխարժեքը: Կարճ ժամանակ անց այն տապալվեց, քանի որ այս փոխարժեքը պահելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ, իսկ Կենտրոնական բանկի միջոցները գրեթե սպառվել էին: Այս ամենի ադրյունքում գրիվնին աննախադեպ արժեզրկվեց:

Ուկրաինայի կենտրնական բանկը գրեթե ամեն ինչ փորձեց իրավիճակը շտկելու համար` կապիտալի շարժի սահմանափակումներ, կասեցրեց արտարժույթի ներբանկային շուկայի բոլոր գործարքները, այնուհետև միջամտություններ անելով նորից թույլ տվեց, վերսկսել գործարքները: Այս գործողությունները տվեցին արդյունք, գրիվնիի արժեքը բարձրացավ՝  33,5 գրիվնի՝ 1 դոլարի դիմաց, հասնելով 27,2  գրվնի՝ 1 դոլարի դիմաց, սակայն այս ցուցանիշը շատ կարճ կյանք ուներ: 

Պրոֆեսոր Հանկին  բացատրում է. «Գների աճի իրական պատկերը հասկանալու համար, այս պարագայում վստահորեն կարելի է հիմնվել փոխարժեքի վրա: Այսպիսով, ինչքան արժույթը թուլանում է, այնքան ավելանում են ներկրվող ապրանքների գները, որը հետո անդրադառնում է բոլոր ոլորտների վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան մեծ քանակությամբ ապրանքներ է ներմուծում, այս մոտեցումը շատ ակտուալ է: Այսպիսով, Ուկրաինայում ինֆլյացիայի չափը ամսական  հասնում է 65 %- ի, այսինքն՝ տարեկան ինֆլյացիան կհասնի աներևակայելի ցուցանիշի, որը հատուկ է հենց հիպերինֆլյացիային: 

Պրոֆեսորի տվյալների համաձայն՝ Ուկրաինայի տնտեսության մակարդակը ցածր է նույնիսկ 1991 թվականի համեմատ: 

«Վաշինգտոն Փոստ». «Կուսակցական բոսերին ուղղակի փոխարինել են օլիգարխները, սակայն կոռուպցիան ու անարդյունավետությունը մնացել են նույնը, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ ստվերային տնտեսությունը Ուկրաինայում կազմում է ՀՆԱ- ի 50%-ը, և հիմա պատերազմի հետևանքով Ուկրաինան կորցնոմ է այն չնչինը, ինչ մնացել էր»: 

Բացի դրանից, Ուկրաինայի հարավը պատերազմի պատճառով զրկվել է արդյունաբերության 50 %- ից և ստիպված է ծախսել պահուստային ֆոնդից: Իսկ պահուստային ֆոնդը 6,42 միլիարդ դոլարի է հասել, որը կբավականացնի առավելագույնը մեկ ամսվա ներկրման համար: Այս դեպքում Ուկրաինան անում է այն քայլը, որն անում են նման վիճակում գտնվող բոլոր երկրները՝ դիմում է Արժույթի միջազգային հիմնադրամին: Հիմնադրամը, կարծես թե, պատրաստ է Ուկրաինային հատկացնել 17,5 միլիարդ դոլար բարեփոխումներ իրականացնելու պայմանով: Սակայն այս գումարը հազիվ թե կարողանա փրկել Ուկրաինային դեֆոլտից, կամ ավելի մեղմ ասած՝ վերակազմավորման հնարավորություն տալ:

«Ուկրաինան չի կարող ունենալ նորմալ տնտեսություն, մինչեւ չի կանգնեցրել ազգային արժույթի ազատ անկումը»,- հայտարարել է Սթիվ Հանկին:

Պատրաստեց՝ Տիգրան Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter