Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Փոքրիկ չեմպիոնների գյուղը. Բայանդուր (վիդեո)




Շիրակի մարզի Բայանդուր գյուղի լռությունը խախտում է չոր ու ամայի դաշտում խաղացող երեխաների ձայնը: Քաղաքից եկած հյուրերին նրանք անմիջապես առաջարկեցին տեղավորվել իրենց փոքրիկ խաղադաշտում կամ միանալ խաղին:

Հարցին, թե բացի ֆուտբոլը ուրիշ ինչով են զբաղվում, Տիգրանն ու Արտուշը շտապեցին պատմել իրենց մարզական հաջողությունների մասին: Նրանք եղբայրներ են, երկուսն էլ Գյումրիում հաճախում են ըմբշամարտի: Մի շարք հաղթանակներ ու պարտություններ են կրել մարզային մրցումներում, հիմա երազում են մասնակցել հանրապետական մրցաշարերին:

Տիգրանի եւ Արտուշի ծնողների հետ խոսելու կարիք չկար. նրանք բավականին հասուն կերպով ներկայացնում էին ոչ միայն իրենց, այլ նաեւ գյուղի սոցիալական խնդիրները: Սպորտում հաջողություններ գրանցելու համար տղաներին անհրաժեշտ է ոչ միայն բարձր պատրաստակամություն, այլ նաեւ ֆինանսական միջոցներ. «Պապաս գնացել ա Ռուսաստան արդեն երկու տարի է, էնտեղից պետք է փող ուղարկի, որ եղբայրս գնա բանակ, ես ու Արտուշը կարողանանք սպորտի գնալ: Մեր մենակ մարզաշապիկները, Գյումրի գնալ-գալու փողը արդեն ահագին ծախս է»,- պատմում է Տիգրանը, ով հույս ունի դպրոցն ավարտելուց հետո դիզայներ աշխատել եւ օգնել ընտանիքին:

Հակառակ բոլոր խնդիրներին` Արտուշը հաստատակամ է շարունակել սպորտի ուղին. «Եթե հանրապետական մրցումներին չեմպիոն դառնամ, հետո դուրս կգամ աշխարհի մրցումների, հետո մարզիչ կդառնամ: Ես հիմա ամեն ինչ անում եմ, լավ պարապում եմ դրա համար»,- ոգեւորված պատմում է Արտուշը:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ