HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհի հարուստները. Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի անունները

Այսօր Forbes ամսագիրը միլիարդատերերի նոր թարմացված ցուցակ է հրապարակել: Այն գլխավորում է Մայքրոսոֆթ (Microsoft Corporation) ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվել է 79.3 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում հեռահաղորդակցության մագնատ, մեքսիկացի Կառլոս Սլիմ Հելուն է, ում կարողությունը 76,4 միլիարդ դոլար է: Երրորդն իր կարողությունով Ուորեն Բաֆետն է՝ 72.3 միլիարդ դոլարով:

Բաֆետը վերականգնել է իր դիրքերը: Անցյալում այն զիջում էր աշխարհի ամենահարուստ իսպանացուն` Inditex ընկերության գլխավոր տնօրեն Ամասիո Օրտեգային: Բաֆետը մեկ տարվա մեջ ամենաշատն է աշխարհում փող աշխատել՝ $14,5 միլիարդ: Առաջին անգամ ամենահարուստների 20-յակի մեջ է մտել Facebook- ի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը՝ 33,4 միլիարդով:

Forbes ամսագիրի ցուցակում կան նաեւ հայեր. Քըրք Քըրքորյանն ունի 4.2 միլիարդ դոլար (393-րդ հորիզոնական), Սամվել Կարապետյանը՝ 4 միլիարդ դոլար (418-րդ հորիզոնական), Դանիլ Խաչատուրովը`1.6 միլիարդ, (1190-րդ հորիզոնական), Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)՝ 9.4 միլիարդ (162-րդ հորիզոնական), Էդուարդ Էռնեկյանը`1.9 միլիարդ(1006-րդ հորիզոնական):

Միխաիլ Ֆրիդմանը` «Ալֆա գրուպի»(Альфа групп) նախագահը, ամենահարուստն է ռուսների մեջ, նրա կարողությունը 14,8 միլիարդ է (60-րդ հորիզոնական):

USM Holdings -ի  48 %-ի սեփականատեր Ալիշեր Ուսմանովն այլևս աշխարհի ամենահարուստ ռուսը չէ: Forbes –ի տվյալներով, Ուսմանովի կարողությունը գնահատվում է $14,5 միլիարդ, այս ցուցանիշը 3-րդ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ցանկում:

«Ինտերռոսա» (Интерроса) ընկերության ղեկավար Վլադիմիր Պատանինի ցուցանիշը երկրորդ է`14,7 միլիարդ (68-րդ  հորիզոնական):

Ուսմանովը գլխավորել է այս աղյուսակը սկսած 2011 ից մինչեւ 2014 թվականները: Ֆրիդմանը  2-րդ էր նաև 2014-ին, իսկ Պատանինը միանգամից բարելավել է իր դիրքերը 7 հորիզոնականով:

1826 հոգուց բաղկացաց աշխարհի ամենահարուստ մարդկանցից 88 ռուսներ են (անցած տարի 111 հոգի՝ 1645- ից): Առաջին հարյուրի մեջ  6 – ը՝ ռուսներ են, բացի Պոտանինից, Ֆրիդմանից և Ուսմանովից, «Ռենովա»( Реновa) ընկերության համասեփականատեր Վիկտոր Վեկսելբերգը ունի 14,2 միլիարդ (73-րդ հորիզոնական), «Սևերստալ»  (Северсталь)

ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը ունի 13 միլիարդ (89 հորիզոնական) և «Լուկոյլ» (Лукойл) ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը՝  12,2  միլիարդ ( 96-րդ հորիզոնական):

 Նովոլիպեցկի Մետալուրգիական կոմբինատի (НЛМК) սեփականատեր Վլադիմիր Լեսինը, որը 2014 թվականին զբաղեցնում էր 4-րդ հորզոնականը՝ Ռուսաստանի միլիարդատերերի  աղյուսակում, այժմ 8-րդն է՝ 11,6 միլիարդով՝ զիջելով «Նովատեկ» (Новатэк) ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնին: Տասնյակը եզրափակում են «Վոլգա Ռեսուրսիս Գրուպ»-ի (Volga Resources Group) հիմնական բաժնետեր Գենադի Տիմչենկոն`  10,7 միլիարդ և 1 միլիարդ նվազած ցուցանիշով` «Օնէկսիմ»( Онэксим) ընկերության սեփականատեր Միխաիլ Պրոխրովը:

«Չնայաց նավթի գնի նվազմանը և եվրոյի անկմանը, աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը ավելացել է 7,05 տրիլիոն դոլարով` անցած տարվա 6,4 տրիլիոնի դիմաց»,- նշում է Forbes-ը: Սակայն կարողության միջին ցուցանիշը նվազել է 60 միլիոնով` հասնելով մինչև 3,86 միլիարդ դոլարի: Ռուսաստանի Դաշնությունն ամենաշատն է թուլացրել իր դիրքերը և այժմ միլաիրդատերերի քանակով զիջում է ոչ միայն ԱՄՆ-ին ու Չինաստանին, այլ նաև Գերմանիային և Հնդկաստանին:

«Ասպիսով, աշխարհի ամենահարուսների ցուցակում 290  նորեկներից  71-ը Չինաստանի քաղաքացիներ են»,- նշում է Forbes-ը: 

Պատրաստեց՝ Տիգրան Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter