HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո ստիպել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ

Քաղաքացի Նաիրա Հ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա ևվարույթն իրականացնողը սպառնալիքների, հայհոյանքների ու հոգեբանական ճնշման ազդեցության ներքո ստիպել է իրեն գրելիրականությանը չհամապատասխանող ինքնախոստովանական ցուցմունքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ քաղաքացի Նաիրա Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter