HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միկա Բաղդասարովի թիկնապահը բերձորյան ծեծի հրամանատարներից մեկն է

Հիմնադիր խորհրդարանը հայտնում է, որ Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակված ծառայողական քննությունն այսօր ավարտվել է: Լրատվամիջոցներին չի հաջողվում որևիցե մեկնաբանություն ստանալ Արցախի իշխանություններից:  

Հիմնադիր խորհրդարանը արդեն տեղեկացրել էր, որ պետական մակարդակով կազմակերպած ծեծին մասնակցում էին քրեական տարրեր և իշխանության յուրայինների ստրուկներ: Նկարում պատկերված անձը գործարար Միկա Բաղդասարովի թիկնապահներից է, ով բերձորյան ծեծի ժամանակ ուղղորդում էր թևկապներով երիտասարդներին և ոչ միայն:  

«Մեքենայի համարանիշը բավարար կարող է լինել ոստիկանության համար՝ պարզելու, թե ով է այս անձը և ինչպես ու ինչու է նա հայտնվել բերձորյան ծեծի օրը այդ վայրում: Եթե Արցախի ոստիկանությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է գործարարների թիկնազորի անդամների հետ, և վերջիններիս ծեծուջարդը խաղաղ քաղաքացիների հանդեպ բխում է ԼՂՀ օրենքներից, ապա մեկնաբանությունները թողնում ենք ձեզ»,-ասված է Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ: 


Մեկնաբանություններ (1)

RTG
ղարաբաղցուն կհաղթի միայն ուրիշ ղարաբաղցի - ավելի գեշին որտեղից գտնես?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter