HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով, ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter