HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանողները` շատացել են, մեկնողները` քչացել

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 հազար 792 ուղևոր, ինչը շուրջ 95 ուղևորով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ (234 887 ուղևոր): Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր (123 403 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 111 628 (111 484 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 11 536 մարդ (11 919 մարդ 2014 թվականի հունվար-փետրվար ամսվա դիմաց):

 Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 046 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը 1 355:

Մեկնաբանություններ (1)

Արմենյան
Իսկ ի՞նչ է, աճ չկա: Իսկ ի՞նչ պատահեց աճի աննախադեպ տեմպերին, որոնք ներկայացվում էին որպես բաց երկնքի քաղաքականության արդյունք, մի բան էլ աճ էին նախատեսում 2015-ին Մեծ Եղեռնի 100-ի կապակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter