HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինական ընկերությունը Հայաստանին կմատակարարի մաքսային հսկողության սարքավորումներ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ ֆինանսների նախարարության և չինական «Նուքթեք քամփնի» ՍՊԸ-ի միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագրի նախագիծը:

Հյուսիսային մաքսակետերի նորոգման և մաքսային հսկողության համապատասխան սարքավորումների ապամոնտաժման արդյունքում, ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, հրատապ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ, որոնք կարող են կիրառվել նաև ապագայում՝ ըստ անհրաժեշտության տեղափոխման միջոցով: Պայմանագրի ընդհանուր արժեքը ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter