HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության՝ կազմակերպված հանդիպումն «առնվազն ծիծաղելի» էր

Հոկտեմբերի 27-ին Մեծ Պարնիի գյուղապետարանում «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա է եղել նաև Օրհուսի Վանաձորի համակարգող Պերճ Բոջուկյանը:

Նա «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը հայտնել է, որ «Ռոբշինի» սեփականատերը ներկայացրել է նոր տարբերակ, ըստ որի՝ «Ռոբշինը» պատրաստ է գետում միշտ թողնել 400 լ/վրկ ջուր և ամռան 3 ամիսներին չաշխատացնել ՀԷԿ-ը:

Հանդիպմանը ներկա է եղել մոտ 15 մարդ: Պերճ Բոջուկյանը ելույթ է ունեցել և նշել, որ այդ հադիպումը չի կարող հասարակական լսում համարվել, քանի որ խախտվել է լսումների անցկացման ընթացակարգը, և մի անգամ ևս ներկայացրել բնապահպանների կարծիքը, որը միանշանակ է. ջրվեժից վերև ջրառ չի կատարվելու:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությունը նշում է, ջրվեժի հարցը վաղուց է արդեն դուրս եկել Մեծ Պարնիի 10 բնակչի կողմից որոշումներ ընդունելու հարթությունից և մտել ողջ շահագրգիռ հասարակության հարթություն: Ուստի, նախաձեռնությունը առնվազն ծիծաղելի է համարում այդպիսի հանդիպումներ կազմակերպելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter