HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Lրացել է 2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը.

Այսօր ժամը 18.00-ին լրացել է 2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝  2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 59 քաղաքացի, որոնցից 21-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 68 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Արդյունքում` հերթական ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 38  և ավագանու անդամի 64 թեկնածու:

2015թ. մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 7 տեղական հասարակական կազմակերպության ընդհանուր թվով 111 դիտորդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter