HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունները:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ`Հանրապետության նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, երկու երկրների մայրաքաղաքներում գործում են դիվանագիտական ներկայացուցչություններ, պարբերաբար կայանում են բարձր մակարդակի փոխայցելություններ: Նախագահի համոզմամբ, չնայած այս ամենին, տնտեսական ոլորտում հայ-լիտվական համագործակցության մեծ ներուժը դեռևս լիարժեքորեն օգտագործված չէ, ինչի համար անհրաժեշտ է զգալի աշխատանք իրականացնել իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի արդարադատության նախարարությունների միջև փոխգործակցությունը և ողջունել նախարար Բեռնատոնիսի այցի շրջանակներում միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ 2005 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում է համամարդկային արժեքներին Լիտվայի խորհրդարանականների նվիրվածության մասին:

Արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը կարևորել է երևանյան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները, ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված զարգացնել երկկողմ հարաբերությունները: Նշելով, որ իր երկիրն աջակցում է Հայաստանին Արևելյան գործընկերությունում, նախարարը շեշտել է, որ Լիտվան, որպես բարեկամ երկիր և գործընկեր, պատրաստակամ է օժանդակել Եվրամիության հետ Հայաստանի հետագա համագործակցության զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter