HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքում սկսել է գործել հայկական լրատվամիջոց

Մարտի 5-ից Ջավախքում սկսել է գործել «Ջավախք նյուզ»-ի (www.jnews.ge) հայերեն տարբերակը:  Լրատվական  կենտրոնը հայտնումէ , որ երեք ամիս տևած փորձնական և նախապատրաստական աշխատանքներից հետո «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը թողարկեց մեսրոպատառ լրատվամիջոց Ջավախքում: 

«Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը ստեղծվեց անցյալ տարի փետրվար ամսին: Հիմնադիրները ջավախքցի լրագրողներն են: Կազմակերպության ստեղծման առաջնային նպատակներից էր Ջավախքն առանց լրատվամիջոցի չթողնել: Հիմնական միտքն էր՝ ունենալ հայալեզու և վրացալեզու լրատվամիջոց: Սակայն սկզբի համար ստացվեց հայալեզու և ռուսալեզու, քանի որ ռուսալեզու տարբերակը ապահովում են հենց խմբագրության աշխատակիցները, իսկ վրացերեն լեզվի համար հարկավոր է աշխատավարձով թարգմանիչ: Սակայն լրատվամիջոցի ապագա ծրագրերի մեջ է մտնում նաև վրացերեն տարբերակի գործարկումը: 

 Ջավախքի լրատվական կենտրոնը՝ jnews.ge-ն ստեղծվեց ամերիկական NED (Ազգային աջակցություն ժողովրդավարությանը) հիմնադրամի և չեխական NESEHNUTI կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: 

«Ջավախք նյուզ»-ը քաղաքական-հասարակական մի լրատվամիջոց է, որը ճշգրիտ և համաչափ ինֆորմացիա է տարածում Ջավախքից ինչպես ջավախցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: «Ջավախք նյուզ»-ի առաքելություններից է Վրաստանին տեղեկացնել Ջավախքում տիրող իրականության մասին: 

«Ջավախք նյուզ»-ի խմբագրությունըհինգ աշխատակից ունի՝ խմբագիր, մենեջեր և երեք լրագրող, ինչպես նաև մեկ թղթակից Նինոծմինդայում: 

Մեկնաբանություններ (1)

Minas Kojayan
Ինչո՞ւ համար և քաղաքական ի՞նչ հաշիւներով տեղական լեզուով չեն հաղորդուիր լուրերը։ Why the news are not offered in Georgian. Political considerations?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter