HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն բերման ենթարկվելիս քաղաքացու նկատմամբ կիրառվել է բռնություն

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ասատուր Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, թմրամիջոցի ապօրինի շրջանառության կասկածանքով Երևանի Կոմիտաս-Տիգրանյան փողոցների խաչմերուկից ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին, որի ընթացքում հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ, ապա վնասել են իր ավտոմեքենայի ապակին: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության հաղորդմամբ` Ասատուր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter