HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանի գործով կողմերը չէին ներկայացել նիստին

Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունն այսօր հետաձգվեց սկսվելուն պես. չէին ներկայացել դատավարության կողմերը` դատախազը, հանրային պաշտպանը: Զեկուցվեց, որ հանրային պաշտպանը տեղեկացրել է հիվանդ լինելու մասին: Դատախազի բացակայության պատճառը չնշվեց: Դահլիճում չէին նաև 2014թ. հուլիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի մոտ ծառայություն իրականացնող, այս գործով տուժողի կարգավիճակ ունեցող ոստիկանները:

- Տուժողներն ինչո՞ւ չեն ներկայացել,- կարգադրիչներին դիմեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:

- Տեղյակ չենք,- եղավ պատասխանը:

Դատարան չէին բերել նաև Հայկ Կյուրեղյանին: Վերջին նիստերից մեկի ժամանակ դատավոր Բեկթաշյանը պարզաբանեց հանրային պաշտպանին, որ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիան կիրառվել է 10 ժամով: Այսինքն` 10 ժամը վերաբերում է դատական նիստի ժամերին, որը դեռ չի լրացել:

Հիշեցնենք, որ Կյուրեղյանը մեղադրվում է ՔՕ 2 հոդվածներով` 316 և 258 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել է որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ:

Կողմերի բացակայության պայմաններում դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչև մարտի 27-ը: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter