HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք պետական բուհ ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական է ստացել

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական է շնորհվել: Համաձայն հրամանի՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամներին՝ 4 տարի ժամկետներով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Հավատարմագրման համար հիմք են հանդիսացել նաև Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջազգային լավագույն փորձի համաձայն մշակված՝ Որակի ապահովման չափորոշիչները, չափանիշներն ու  ընթացակարգերը:    
Հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է  ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter