HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Բերձորի դեպքերով կարգապահական հանձնաժողովի նիստը

«Ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության»- այսպիսի որոշում է կայացրել Բերձորի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կայքեջի տեղեկացմամբ մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկման ենթարկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:

Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված էին ոստիկանության երեք և մեկական ներկայացուցիչներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության և Արդարադատության նախարարության աշխատակազմերից: Հանձնաժողովը ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը:

Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանության 25 ծառայողների ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության:

Մեկնաբանություններ (1)

Հայություն
Ընդամենը հասարակության համար նախատեսված ձևական հայտարարություն, կատարվածի հետևանքները իբր փրկելու փորձ, ցավոք ուշ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter